Բաժիններ՝

Երևանում հանդիպել են Հայաստանի և Ղրղզստանի ԱԳ նախարարների տեղակալները

Դեկտեմբերի 12-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գերատեսչությունների պատվիրակությունների միջև աշխատանքային հանդիպում՝ ԱԳ նախարարների տեղակալներ Կարեն Նազարյանի և Էմիլ Կայկիևի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից, հանդիպմանը փոխնախարար Կարեն Նազարյանը կարևորել է երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև անցկացվող պարբերական հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս իրականացնել մտքերի փոխանակում արտաքին տնտեսական քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակի շուրջ։

Նախարարի տեղակալ Նազարյանն անդրադարձել է նաև եվրոպական կառույցների հետ Հայաստանի համագործակցությանը, որն ընթանում է տարբեր ինտեգրացիոն ձևաչափերում ՀՀ կողմից ստանձնած պարտավորություններին համահունչ։

Երևան աշխատանքային այցի շրջանակում Ղրղզստանի պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին, որի ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցությանն առնչվող հարցեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս