Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 6.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Գոռ Մ.-ն:
Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովը Թաիլանդի փոխվարչապետ Փրավիթ Վոնգսուվանից պահանջել է 30-օրյա ժամկետում հաշվետվություն ներկայացնել թանկարժեք ժամացույցի եւ ադամանդով մատանու վերաբերյալ, որոնք պատահաբար նրա ձեռքին նկատել են նախարարների կաբինետի լուսանկարման ժամանակ:
«Ռեալը» սկսել է բանակցությունները «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հետ: Բանակցությունները նախաձեռնել է մադրիդյան ակումբը:
Դեկտեմբերի 8-ին` ժամը 14:50-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10:05-ին հրդեհ է բռնկվել ՌԴ Ռամենսկայա քաղաքի երկհարկանի առևտրի կենտրոնում, ինչի հետևանքով տուժել է 8 քաղաքացի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
Բրյուսելը և Լոնդոնը պետք է հունվարին «բանակցություններ սկսեն մոտավորապես 2 տարի տեւողությամբ անցումային ժամանակամիջոցի շուրջը»՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պահից:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12:37-ին, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 14-րդ թաղամասում ծառը պոկվել և ընկել է ճանապարհի երթևեկելի հատված՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ծաղկաձորում գործող հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների համար ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի կողմից իրականացվել է երկօրյա բիզնես դասընթաց։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել Հարկադիր կատարման ծառայությունում:
Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից և երրորդ երկրներից ներքին սպառման ապրանքների ներմուծում իրականացնող տնտեսավարողները 2019-ից սկսած հնարավորություն կունենան ավելացված արժեքի հարկը վճարել ներմուծմանը հաջորդող 90 օրվա ընթացքում:
Oրինապահ հարկ վճարողների ցանկը շարունակում է համալրվել: Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը դեկտեմբերի 8-ին «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագիր է շնորհել ևս 5 հարկ վճարողի: Դիմում ներկայացրած բիզնեսի 15 ներկայացուցիչներից 10-ը չեն համապատասխանել սահմանված չափանիշներին:
Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Ռուսաստանի Դաշնության օլիմպիական հավաքականին Հարավային Կորեայի Փենչհան քաղաքում 2018 թվականին կայանալիք, ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցել թույլ չտալու ՄՕԿ-ի որոշման առնչությամբ:
Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դեկտեմբերի 8-ին կայացած դատական նիստում որոշում է կայացվել 5 կասկածյալի ազատ արձակելու վերաբերյալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին` ժամը 14:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
«Մինչև 600 քմ մակերես ունեցող հանրային սննդի վայրերը գտնվում են արտոնագրային վճարի հարկման դաշտում, 600 քմ-ից բարձրները՝ սովորական հարկման դաշտում»։
Առնվազն երկու մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք արդեն մի քանի օր է՝ մոլեգնում են ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում:
«Չեմ ուզենա Նոր տարվա շեմին բողոքներով հանդես գալ, բայց ափսոսանքներ պետք է հայտնեմ», – հայտարարում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն ու ասուլիսին մասնակցող լրագրողների ներկայությամբ ամփոփում անցնող տարին՝ թվարկելով տարվա ընթացքում արվածն ու չարվածը, ներկայացնելով ցանկությունների ու համապատասխան հնարավորությունների անհամատեղելիության պայմաններում ստեղծված իրականությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմել է 32 տոկոս՝ նրա պաշտոնակալության օրվանից՝ հունվարի 20-ից, իջնելով մինչեւ նվազագույն ցուցանիշ:
Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կառավարության նախկին աշխատակիցների ձերբակալելու որոշում է ընդունվել:
Մեծ Բրիտանիան անվերապահորեն լքում է Եվրամիությունը, բայց ԵՄ-ի հետ խորը գործընկերության և առանձնահատուկ հարաբերությունների է տրամադրված ապագայում:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը ցանկանում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալ.
Կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին են ներկայացվել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները:
Գերմանացի քաղաքական գործիչներ՝ Սոցիալ դեմոկրատական կուսակցության պատգամավոր Թոմաս Օփերմանը, Ձախերի կուսակցության պատգամավոր Սահրա Վագենկնեհթը և Կանաչների կուսակցության նախագահ Անտոն Հոֆրայթերը հանդես են եկել հայտարարությամբ՝ պահանջելով ազատ արձակել Թուրքիայում արդեն 13 ամիս կալանավորված քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին:
Մխիթարյան միաբանության՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին նվիրված գիտաժողովը ևս մեկ առիթ է հանրահռչակելու միաբանության գործունեությունը:
Մեր առաջարկը ճշգրտող նշանակություն ունի։ Մտավախություն կար, որ նախկին տարիներին կազմակերպությունների կողմից աշխատած ֆինանսական արդյունքը, որը չէր բաշխվել տարիներ ի վեր, օրենսգրքի այսօրվա խմբագրությամբ կարող էին հարկվել եկամտային հարկով։
«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի, ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Վերոնիկ Ռոժե-Լագանի և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Արցախյան խնդրի կարգավորման հարցով համատեղ հայտարարությունը շատ կարևոր է և բանակցային գործընթացի շարունակականություն է ապահովում։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ ՀՀ Շիրակի մարզում գտնվող ընկերությանը պատկանող ռեստորանային համալիրի տարածքում պահվող արջը դեկտեմբերի 6-ին տեղափոխվեց Երևանի կենդանաբանական այգի։
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը փոխզիջման են հասել Brexit-ի շուրջ բանակցությունների առաջին փուլի շրջանակներում և պատրաստ են անցնել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու նախապատրաստման երկրորդ փուլի
Դոնալդ Թրամփն իրեն համեմատել է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում իր նախորդների հետ, նշելով, որ, ի տարբերություն նրանց, ինքը կատարեց ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր նախընտրական խոստումը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հանդես է եկել «Հայր մեր» աղոթքը փոխելու օգտին: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: