
Մադրիդի «Ռեալը» Կրիշտիանու Ռոնալդուին փոխարինող է փնտրում

«Ռեալը» սկսել է բանակցությունները «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարի հետ: Բանակցությունները նախաձեռնել է մադրիդյան ակումբը:
Ֆլորենտինո Պերեսը հաղորդել է Զինեդին Զիդանին, որ վերջինս իրավունք ունի ձեռք բերել բելգիացի կիսապաշտպանին: Ինչպես հաղորդում է Diario Gol-ը, Ազարը կարող է թիմում փոխարինել Կրիշտիանու Ռոնալդուին:
Ավելի վաղ Էդեն Ազարը խոստովանել էր, որ հիանում է Մադրիդի «Ռեալով»:
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 20 խաղերում բելգիացին դարձել է 8 գոլի և 7 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 26-ամյա կիսապաշտպանին գնահատում է 75 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը