
4-5 աստիճանով կցրտի. Երևանում հնարավոր է թույլ ձյուն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա հինգ օրերի եղանակի կանխատեսումը։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 8-ի ցերեկը հյուսիսային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 9-10-ը գիշերը աստիճանաբար կնվազի 4-5, 12-ին, 13-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Դեկտեմբերի 8-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն, 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի դեկտեմբերի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 13.90C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -14.30C (1994 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 1.20C