Բաժիններ՝

Թուրքիայում կառավարության նախկին աշխատակիցներ են ձերբակալվել

Անկարայի հանրապետական դատախազությունը գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում կառավարության նախկին աշխատակիցների ձերբակալելու որոշում է ընդունվել: Մասնավորապես, նախատեսվում է ձերբակալել վարչապետի աշխատակազմի 17 և արդարադատության նախարարության 3 նախկին աշխատակցի: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված հատուկ օպերատիվ միջոցների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ: Եվս 6-ը գտնվում են հետախուզման մեջ:

Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:

Գյուլենը, սակայն, ի սկզբանե հերքել է մասնակցությունը կատարվածին: Նա կատարվածի կազմակերպիչ է հայտարարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ով այդպիսով փորձել է ամրապնդել իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031