ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Աշխատանքային այցելությամբ Վիեննա ժամանած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իսլանդիայի ԱԳ նախարար Գուդլաուգուր Թոր Թորդարսոնի հետ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) առաջնորդ Մարտին Շուլցը կոչ է արել խորացնելու եվրոպական ինտեգրացումը և մինչև 2025 թվականն ստեղծելու «Եվրոպայի Միացյալ Նահանգներ»:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով` հարցականով» ախտորոշմամբ Ծովակ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1985 թ. ծնված Աղաբեկ Խ.-ն, 1961 թ. ծնված Անուշ Հ.-ն և 1997 թ. ծնված Երազիկ Գ.-ն:
Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև:
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Վերահսկիչ պալատի 2018թ. գործունեության ծրագիրը: ՎՊ գործունության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 7 պատգամավոր:
Բարսելոնայի օդանավակայանում ձերբակալվել են Ադրբեջանի 46-ամյա և Իսպանիայի 56-ամյա քաղաքացիներ, ովքեր փորձել են ապօրինի ճանապարհով կոկաին տեղափոխել:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Լոնդոնի մրցաշարում հայտնի է:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Բրյուսելում սկսել են արտահերթ հանդիպումը, որով պետք է ավարտվի Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) շուրջ բանակցությունների 7-րդ փուլը։
Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն պաշտոնաթող է եղել: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Սպասվում է, որ այդ պաշտոնում Շիդլոյին կփոխարնի երկրի փոխվարչապետ Մատեուշ Մորավեցկին։
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել Վանաձորի զարգացմանն ուղղված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են նաև քաղաքի ու մարզի ղեկավարությունը:
«Դարձյալ ուզում եմ անդրադառնալ իմ սիրած եւ, ինձ թվում է, կարեւոր թեմայի՝ կարեւոր է ոչ միայն այն, թե ի՛նչ է ասվում, նույնքան կամ գուցե ավելի կարեւոր է «ինչպես»-ը: Երեկ դարձյալ նման դեպքի ականատեսը դարձանք: Գյումրիում վարչապետ Կարեն Կարապետյանին լրագրողը հարցնում է՝ ե՞րբ են աղետի գոտում աշխատատեղեր բացվելու:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների՝ Վիեննայի հանդիպումից հետո հնչում են հռետորական կամ լրագրողական հարցադրումներ, և թե արդյո՞ք հանդիպումը արդարացրեց սպասելիքը, կամ ի՞նչ սպասել այդ հանդիպումից:
ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում հանդիպեց Մալթայի արտաքին գործերի և առևտրի զարգացման հարցերով նախարար Կարմելո Աբելային:
ԱԺ-ն 64 կողմ, 35 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մասնակցել է ԵԱՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, որը տեղի է ունեցել Վիեննայում:
Չեխիայի ղեկավար Միլոշ Զեմանը, դեկտեմբերի 7-ի երեկոյան ելույթ ունենալով TV Barrandov հեռուստակայանի եթերում, իր ուրախությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում ընդունեց իր երկրի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ:
Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրստոնեասոցիալական միությունների ղեկավարները դեկտեմբերի 13-ին կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու «մեծ կոալիցիայի» հնարավոր ձևավորումը։
«Մենք վերահաստատում ենք մեր միասնական հանձնառությունը բանակցությունների միջոցով այս հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում, որպես տարածաշրջանի ժողովուրդներին իրապես հաշտեցման միակ ուղի»:
ԵԱՀԿ արտգործնախարարների 24-րդ խորհրդի շրջանակներում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի ԱԳ նախարար Տիմո Սոինիի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մի հին ու հայտնի անեկդոտ կա: Մեկը ընկերոջն ասում է՝ բա իմացա՞ր, բենզինը թանկացավ: Ընկերն արձագանքում է՝ ի՞նձ ինչ, մեկ ա, ես միշտ 1000 դրամի եմ լցնում:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 8-ից Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա-Շահսուվարյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Իրատես» թերթը գրում է. «Gallup International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի»-ի իրականացրած հարցումներից պարզվել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը զգալիորեն ընկել է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի թերակղզուց մինչև թունել բուք է, տեսանելիությունը՝ 10մ: Ապարանի, Սպիտակի և Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
«Ժողովուրդ» թերը գրում է. «Հայաստանում տեսախցիկների և արագաչափերի միջոցով երթևեկության կանոնների խախտումների արձանագրմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը թեև հայտնվել է 1000 խոշոր հարկատուների ցանկում, սակայն այս տարվա երրորդ եռամսյակին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մոտ 108 մլն դրամով նվազեցրել է հարկային վճարումները:
Պերուում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) դեկտեմբերի 5-ին իր հավատարմագրերը հանձնեց Պերուի նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկուն։
«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: