Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր հակառեկորդ է սահմանել
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը կազմել է 32 տոկոս՝ նրա պաշտոնակալության օրվանից՝ հունվարի 20-ից, իջնելով մինչեւ նվազագույն ցուցանիշ: Այդ մասին վկայում են հասարակական կարծիքի հարցման՝ դեկտեմբերի 7-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է Վաշինգտոնի Pew Research Center հետազոտական կենտրոնի կողմից:
Ինչպես վկայում են կենտրոնի կայքում զետեղված տվյալները, Միացյալ Նահանգների ներկայիս ղեկավարի քաղաքականության հետ համաձայն է երկրի քաղաքացիների միայն 32 տոկոսը, 63 տոկոսը հավանություն չի տալիս նրա գործողություններին:
Gallup սոցիոլոգիական ծառայության տվյալներով, հոկտեմբերին հանրապետականի գործունեությանը, հավանություն էր տալիս ամերիկացիների 33 տոկոսը, ինչն այն ժամանակ հակառեկորդ էր դարձել: Ընդ որում՝ Թրամփի նախորդի՝ դեմոկրատ Բարաք Օբամայի վարկանիշը երբեք չի ընկել 38 տոկոսից ցածր մակարդակ: Pew Research Center-ն իր հարցումը նոյեմբերի 29-ից մինչեւ դեկտեմբերի 4-ն անցկացրել է 1,5 հազար չափահաս ամերիկացիների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: