Հայ-ադրբեջանական համաձայնագիրը կապահովի ՌԴ-ն և Չինաստանը շրջանցող նավթի և գազի մատակարարումները. ԱՄՆ սենատոր

Հայաստանն ու Ադրբեջանն այժմ խաղաղության համաձայնագրի ստորագրման և համագործակցության շեմին են՝ այդ միջանցքով Կենտրոնական Ասիայից նավթի, բնական գազի և կենսականորեն կարևոր հանքանյութերի կարևորագույն մատակարարումները բացելու համար, ապա՝ Եվրոպա և Արևմուտք՝ շրջանցելով Ռուսաստանը և Չինաստանը։ Հետևաբար սա խիստ կարևոր պահ է։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնսը։

«Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ։

Նրանք այս խաղաղության համաձայնագրի կնքման շեմին են։ Նրանք երկուսն էլ կգան Վաշինգտոն և նախագահ Թրամփի հետ կկնքեն այդ համաձայնագիրը։ Կան նաև Աբրահամի համաձայնագրերը, որոնք կարևոր շահաբաժին կապահովեն ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Արևմուտքին, և, բնականաբար, ռուսներն ու իրանցիները դժգոհ են»,- նշել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031