Բաժիններ՝

Հետազոտությունը ցույց է տվել, թե որքան միկրոպլաստիկ է շնչում մարդը

Ամեն օր մարդը շնչում է մոտ 68,000 միկրոպլաստիկի մասնիկ, ինչը 100 անգամ գերազանցում է նախկինում հայտնի գնահատականները։ Այդ մասին նշվում է «Մարդու վրա մինչև 10 միկրոմետր տրամագծով միկրոպլաստիկ մասնիկների ներշնչման ներգործությունը փակ տարածքներում» խորագրով հետազոտության մեջ, որի հետ ծանոթացել է РИА Новости-ն։ Գիտական հոդվածը պատրաստել են Տուլուզի համալսարանի հետազոտողները և այն հրապարակվել է PLOS One գիտական հանդեսում։

Հեղինակները շեշտել են, որ միկրոպլաստիկի համատարած առկայությունը օդում լուրջ մտահոգություններ է առաջացնում մարդու առողջության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

«Փակ տարածքներում մեկից 10 միկրոմետր չափով օդում կախված միկրոպլաստիկ մասնիկների հաշվարկային քանակը կազմում է օրական միջինը 47,000 (±28,000) երեխայի համար և 68,000 (±40,000) չափահասների համար»,- ասվում է հետազոտության մեջ։

Նշվում է, որ այս գնահատականները 100 անգամ գերազանցում են նախկինում հրապարակված տվյալները, ինչը ենթադրում է, որ միկրոպլաստիկի ազդեցությունն առողջության վրա կարող է շատ ավելի լուրջ լինել, քան նախկինում էր համարվում։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031