Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Սպարտա»-ին

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն արտագնա խաղում մրցեց Պրահայի «Սպարտա»-ի հետ։

«Արարատ-Արմենիա»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: 7-րդ րոպեին աչքի ընկավ Բալատան: «Սպարտա»-ին հաջողվեց մինչ խաղակեսի ավարտը երկու գնդակ ուղարկել հայկական թիմի դարպասը: Հաջորդաբար գոլերը խփեցին Հարասլին ու Կաիրինեն:

Երկրորդ խաղակեսում «Արարատ-Արմենիա»-ն առավել ակտիվ էր, սակայն չեխական թիմին հաջողվեց ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Գոլերն իրենց ակտիվում գրանցեցին Կուչտան ու Բիրմանչևիչը:

«Սպարտա»-«Արարատ-Արմենիա»` 4:1:

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մեկ շաբաթ անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031