Բաժիններ՝

Ոսկեվազի բնակչի տանը 11 փաթեթ մարիխուանա կար

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնում ստացվել էր օպերատիվ տվյալ, որ Ոսկեվազ գյուղի բնակիչ 69-ամյա մի տղամարդ ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա, իսկ տնամերձ հողամասում` աճեցնում կանեփ:

Օգոստոսի 5-ի առավոտյան տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին։

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, և օգոստոսի 5-ին Ոսկեվազի նրա տանն ու այգում կատարվեց զննություն: Հայտնաբերվեց կանեփի 58 թուփ, չոր կանեփի 15 բույս, նաև` թղթե 11 փաթեթ՝ լցված մարիխուանայի նմանվող զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշն ավելի քան 28 գրամ էր։

Ըստ տանտիրոջ` կանեփն ինքն էր աճեցրել, իսկ թմրանյութն անձնական օգտագործման համար էր:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031