Վայնոնա Ռայդերը խոստովանել է, որ սիրահարված է եղել Ալ Պաչինոյին
Վայնոնա Ռայդերը Elle ամսագրին տված հարցազրույցում խոստովանել է, որ երիտասարդ հասակում սիրահարված է եղել Ալ Պաչինոյին, ում հետ խաղացել է թատրոնում և «Ռիչարդին որոնելով» ֆիլմում։

«Ես անսահման սիրահարված էի նրան, երբ միասին աշխատում էինք «Ռիչարդ III» պիեսի վրա, որը չգիտեի, որ հետագայում կդառնար ֆիլմ։ Նա տարված էր սուրճով և ինձ տանում էր Նյու Յորքի ամենատարօրինակ վայրերը՝ սուրճ փորձելու։ Ես 22 տարեկան էի։ Մի անգամ ինձ տուն ուղեկցեց, և ես ասացի. «Ես սիրում եմ քեզ, գիտե՞ս։ Ես իսկապես անսահման սիրահարված եմ քեզ»,- հիշում է դերասանուհին։

Սակայն դերասանը հրաժարվել է Ռայդերի հետ որևէ ռոմանտիկ հարաբերություն ունենալ. «Եվ նա ասաց. «Օ՜, սիրելիս, ոչ»։ Եվ հետո, մոտ 10 տարի անց, ես հանդիպեցի նրա ընկերուհուն, և նա ինձնից երիտասարդ էր»։ Այնուամենայնիվ, դերասանները շարունակում են իրենց ջերմ ընկերական հարաբերությունները. «Ես դեռ երբեմն պոկեր եմ խաղում նրա հետ։ Դա լավագույն բանն է»,- ասել է Ռայդերը։



