Բաժիններ՝

Հավով աղցան «Մայրաքաղաքային»՝ ըստ հանրահայտ հայ ռեստորատոր Արամ Մնացականովի բաղադրատոմսի

Աղցան «Մայրաքաղաքային»՝ ապխտած հավով:

Բաղադրիչներ

1. Ապխտած հավի միս – 300 գ
2. Խաշած կարտոֆիլ – 200 գ
3. Գազար – 100 գ
4. Թարմ վարունգ – 50 գ
5. Թթու վարունգ – 100 գ
6. Ոլոռ – 100 գ
7. Մայոնեզ – 150 գ
8. Խաշած ձու – 3 հատ
9. Կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Խորանարդաձև կտրատել ապխտած հավի միսը:

2. Եփել կարտոֆիլը. «ալդենտեից» մի փոքր ավելի փափուկ: Կարելի է եփել կեղևով, հետո կեղևազրկել. այդպես ավելի համեղ է ստացվում: Կարտոֆիլը նույնպես խորանարդաձև կտրատել: Նույնն անել նաև գազարի, ձվի, թթու և թարմ վարունգների հետ:

3. Այս ամենը խառնել ոլոռի հետ և ավելացնել մայոնեզը: Լավ խառնել, զարդարել կանաչիով և մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս