Բաժիններ՝

Audi-ն վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Consumer Reports հանդեսի հուսալիության վարկանիշը

Audi գերմանական ավտոմոբիլային ընկերությունը վեցերորդ անգամ անընդմեջ գլխավորել է Consumer Reports ամերիկյան հանդեսի հուսալիության վարկանիշը: Այդ մասին  հաղորդվում է ընկերության՝ նոյեմբերի 10-ի մամուլի տեղեկագրում:

Վարկանիշը կազմվում է այն խնդիրների վերաբերյալ հրատարակության ընթերցողների կարծիքների հիման վրա, որոնց նրանք բախվել են իրենց ավտոմեքենաների շահագործման վերջին 12 ամսվա ընթացքում:

Հարցմանը մասնակցել են 2014 թվականից ոչ վաղ թողարկված ավտոմեքենաների տերերը: Ընթացիկ տարում հրատարակությանը հաջողվելէ կարծիքներ հավաքել տարբեր արտադրողների մոտավորապես 640 հազար ավտոմեքենաների մասին: Audi-ն գերմանական ավտոարտադրող է, մտնում է Volkswagen Group-ի կազմի մեջ: Ընկերությունը հիմնադրվել է 1932 թվականին: Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ինգոլշտադտ քաղաքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930