Մարզպետն ու պատգամավորը բունտ են հրահրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վայոց ձորի Արենի ու Եղեգիս խոշորացված համայնքերում ՏԻՄ ընտրություններից հետո իրավիճակը գնալով սրվում է: Խնդիրն այն է, որ Արենիին միավորված Ռինդ և Արփի համայնքների ղեկավարները պարտվել էին ՏԻՄ ընտրություններում: Հաղթել էր Ռինդի նախկին ղեկավար Հուսիկ Սահակյանը: Եվ հիմա, Արենի և Արփի համայնքների նախկին ղեկավարները հայտարարում են, որ համայնքի բնակիչները համաձայն չեն արդյունքների հետ, և ցանկանում են խափանել նորընտիր համայնքապետի աշխատանքը:

«Փաստի» տեղեկություններով` այդ բունտի իրական հեղինակները Վայոց ձորի մարզպետն ու «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանն են: Նրանք -որոշել են աննկատ մնալ, քանի որ Արենիի նորընտիր համայնքապետը ՀՀԿժական է, իսկ չընտրվածներից մեկն անկուսակցական է, մյուսը՝ այլ կուսակցությունից: Եվ որպեսզի չստացվի, որ կարկառուն ՀՀԿ-ականները ժողովրդին հանում են մեկ այլ ՀՀԿ-ականի դեմ, որոշել են աննկատ գործել, որ «պապան» հանկարծ չիմանա»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930