Խոշոր ավտովթար Վանաձոր քաղաքում. կան վիրավորներ

Նոյեմբերի 11-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի նախկին թիվ 3 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաթումի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 21099» մակնիշի 34 RU 201 (վարորդ՝ 1979 թ. ծնված Ա. Կ.) և «Jeep Liberty» մակնիշի 077 NN 05 (1974 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:

Փրկարարները՝ քաղաքացիների հետ համատեղ ուժերով, ավտոմեքենաներից դուրս են բերել «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Ա. Կ.-ին, ուղևորներ՝ 1980 թ. ծնված Ա. Կ.-ին, 1988 թ. ծնված Վ. Բ.-ին և «Jeep Liberty» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 1974 թ. ծնված Լ. Ա.ին. վարորդը չի տուժել:

Տուժածները հոսպիտալացվել են Վանձորի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Կ.-ի, Վ. Բ.-ի և Լ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Կ.-ը՝ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Լուսանկարները՝ Նարեկ Լալայանի 

Տեսանյութեր

Լրահոս