ԵՄ դրամաշնորհներից հափշտակված գումարն ավելացել է՝ հասնելով 1 մլն 280 հազար դոլարի. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության կողմից տարբեր ծրագրերի իրականացման համար հատկացված դրամաշնորհներից հափշտակված գումարի չափը, որը նախնական տվյալներով կազմում էր 409 միլիոն դրամ, ավելացել է: Այս պահին հափշտակված գումարի չափը կազմում է շուրջ 626 միլիոն դրամ:
Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Այս գործով որպես մեղադրյալ անցնում է 15 անց. նրանց թվում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի ծրագրերի ղեկավար Մարինե Պապյանը եւ օրեր առաջ կալանավորված «Աղքատության նվազեցում ՀՀ մարզերում տուրիզմի ներդրման միջոցով» ծրագրի համար բարեգործական հասարակական կազմակերպության ղեկավարը: Որպես մեղադրյալ ներգրավված անձանցից երկուսը դեռ գտնվում են հետախուզման մեջ: Չի բացառվում, որ շուտով մեղադրյալների շրջանակը կմեծանան: Ինչ վերաբերում է հափշտակված գումարին, ապա այն դեռ կավելանա»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։