
«Սան Խուան» կորած սուզանավի նավաստու քույրերը հացադուլ են սկսել

Արգենտինական «Սան Խուան» կորած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի քույրերը հացադուլ են սկսել՝ սպասելով եղբորը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է սպա Սելսո Օսկար Վայեխոսի կրտսեր քույրը:
«Այո՛, ես այսօր սկսել եմ (հացադուլ – խմբ.)»,- հայտարարել է 25-ամյա Մալվինաս Վայեխոսը: Կորած նավաստու ավագ քույրը՝ 37-ամյա Մարթան, հացադուլ սկսելու որոշում էր ընդունել նոյեմբերի 26-ին: Աղջիկներն այժմ գտնվում են Մար դել Պլատայի ռազմածովային հենակետում, որտեղ սպասում են նավի վերադարձին: Արգենտինայի ռազմածովային ուժերի «Սան Խուան» սուզանավը դադարել է կապի մեջ մտնել նոյեմբերի 15-ին Ուշուայա ռազմածովային հենակետից Մար դել Պլատա տանող ճանապարհին:
Կապի վերջին սեանսի պահին սուզանավից հայտնել են վթարի մասին: Նավում կա 44 մարդ, այդ թվում՝ Արգենտինայի պատմության մեջ առաջին կին-սուզանավորդ Էլվինա Մարիա Կրավչիկը: Արգենտինայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ Էնրիկե Բալբին հայտնել է, որ տեղեկատվություն կա միակ պայթյունի մասին, որը կարող է կապված լինել «Սան Խուանի» անհետացման հետ: