Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին:
«Կարմիր սատանաների» հետ արտագնա խաղին չեն մեկնել Լյուկ Շոուն, Մարուան Ֆելաինին և Հենրիխ Մխիթարյանը:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության նախորդ տուրի «Բրայթոն»-ի դեմ խաղում Հենրիխ Մխիթարյանը պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ միայն 71-րդ րոպեին: Այս խաղում «կարմիր սատանաները» հաղթեցին նվազագույն հաշվով:
«Ուոթֆորդ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա նոյեմբերի 28-ին և կմեկնարկի 23:55-ին:a