Բաժիններ՝

Թրամփը և Մակրոնը քննարկել են Սիրիայի իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ֆրանսիայի իր պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Այդ մասին  հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը՝ ամփոփելով երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցի արդյունքները:

«Նախագահները համակարծիք էին, որ ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող Ժնեւի բանակցությունները Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծման հասնելու միակ հարթակն են: Ղեկավարները նաեւ ընդգծել են Սիրիայում Իրանի ապակայունացնող գործունեությանը դիմակայելու եւ դրան վերջ դնելու անհրաժեշտությունը: Նախագահ Թրամփը եւ նախագահ Մակրոնը նաեւ համակարծիք էին, որ բոլոր երկրները պետք է հնարավոր առավելագույն ճնշումը գործադրեն հյուսիսկորեական ռեժիմի վրա, որպեսզի հասնեն Կորեական թերակղզու միջուկազերծմանը»,- ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս