«Գագիկ Ծառուկյանն իմ լավ ընկերն է, իմ լավ բարեկամն է, և, իր հեղինակությունն օգտագործելով, փորձել է մի քանի օր առաջ առևտրականներին հասկացնել, որ մեր արածն օրինականության սահմաններում է, իր Առինջ մոլում տարածք է հատկացրել, որ մենք փորձենք ավելի մատչելի ժողովրդին բացատրենք, նաև մենք պատրաստ ենք նման ծառայություն մատուցել մյուս տոնավաճառներում նույնպես:
Ճապոնացի Տակահիրո Շիրայիշին ձերբակալվել է այն բանից հետո, երբ նրա բնակարանում հայտնաբերվել են ինը մարդու մարմնամասեր, ներառյալ երկու գլուխ:
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով:
Սիրիայում ներքին վերաբնակների թիվը կրճատվում է իրենց տներ վերադարձողների թվաքանակի համեմատ, սակայն մարդկանց փախուստի տեմպերը բարձր են մնում:
ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ մակարդակ, որի գերակշիռ մասը՝ ավելի քան 97 տոկոսը, ակնկալվում է ստանալ ներքին աղբյուրներից, իսկ 3 տոկոսը՝ դրամաշնորհներով:
Ռուսաստանը չի բացառում առաջիկայում Վրաստանի հետ փոխադարձ հիման վրա անայցագիր ռեժիմի սահմանման հնարավորությունը:
«Համերաշխություն» ՀԿ դիմած բոլոր առևտրականներն այսօր ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին իրենց հարկային տեռորի չենթարկել, փոփոխություն մտցնել Հարկային օրենսգրքի՝ ապրանք ներկրողներին և վաճառողներին վերաբերող համապատասխան կետում։ Նրանք բողոքում էին նաև «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, որի տրամադրած փաստաթղթերում իրենց գործունեությանը սպառնացող որոշակի վտանգներ են տեսնում:
ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն ցավով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին կյանքից հեռացել է կուսակցության վաստակավոր ընկերներից Բաբգեն Սասունին:
Այսօր Ազգային ժողովում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանին առաջակեց վերացնել մենաշնորհները և բյուջեի եկամուտներն ավելացնել:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հոկտեմբերի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ՀՀ Ոստիկանության պետ, Ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Վահագն Մոսինյանը։
«Կիեւյան պատկերասրահ» ազգային թանգարանը երկարացրել է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված «Հանճարը եւ ծովը:
Սպիտակ տան հարավային մարգագետնում տեղի է ունեցել ընդունելություն սկսվող Հելոուինի կապակցությամբ. ԱՄՆ-ի նախագահը եւ առաջին տիկինը քաղցրավենիք են բաժանել հարյուրավոր երեխաների, որոնք տոնի էին եկել ամենաբազմազան զգեստներով։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ կրկին ուժեղացվել է Բաղրամյան 26-ի և հատկապես Սերժ Սարգսյանի անվտանգության հսկողությունը:
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդառած տղամարդուն երկու վիրահատության են ենթարկել՝ ստոծանու եւ որովայնի:
Այսօր Ազգային ժողովում շարունակվում է քննարկվել 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց, թե 2018 թվականին պետական բյուջեով մի շարք գերատեսչություններին ինչ միջոցներ են հատկացվելու:
Կիեւի մարզում անհայտ անձինք գնդակոծել են այն ավտոմեքենան, որտեղ գտնվում էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ մահափորձի մեջ մեղադրվող Ադամ Օսմաեւը եւ նրա կինը՝ Ամինա Օկուեւան:
Հոկտեմբերի 30-ին ժամը 18:24-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի ՀՓՄ-ից մեկ մարտական հաշվարկ մեկնել է Մարտակերտ քաղաքի Ակ.Սախարովի փողոց օգնություն ցուցաբերելու նպատակով:
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը, որը հրապարակել է կազմակերպությունը, տրամադրել էր Պետդեպարտամենտը:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող ընկերությանը «գցել են»:
Միացյալ Նահանգներն աշխատում է Սիրիայում ապաէսկալացման նոր գոտիների ստեղծման վրա
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը մոտ 10 օր առաջ վիրահատվել է Երևանում։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է»։
Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան փախել է Ռուսաստանից: Այդ մասին հոկտեմբերի 30-ին Անդրեյ Մալախովի «Ուղիղ եթեր» թոկ-շոուի եթերում հայտարարել է նրա ներկակայացուցիչ Էլինա Մազուրը:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ ոստիկանության գնումների 2017 թվականի պլանից տեղեկանում ենք, որ ընթացիկ տարում գերատեսչությունը «Տոյոտա-Երևան» ընկերությանից ձեռք է բերել 43 հատ 2017 թվականի արտադրության Toyota Corolla մակնիշի մեքենա:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությանը չհաջողվեց խստացնել գործարար Բարսեղ Բեգլարյանի տունը թալանած անձի պատիժը. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:
Կատալոնիայի ղեկավարի պաշտոնից հեռացված Կառլես Պուչդեմոնը հոկտեմբերի 30-ից գտնվում է Բելգիայում, բայց այդ երկրում քաղաքական ապաստան խնդրելու մտադրություն չունի:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խոստովանել է, որ առաջիկա երեք տարիներին Հայաստանում թոշակների և աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենալու, դրա փոխարեն անընդմեջ բարձրանալու են հարկերն ու ապրանքների գները:
Հոկտեմբերի 30-ը Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության համակարգի աշխատակցի օրն է: Տոնական միջոցառումներին մասնակցել են ԱՀ նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 31-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում: