ՎՏԲ-Հայաստան Բանկը Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ բարձրացնում է ավանդների տոկոսադրույքները
Խնայողությունների միջազգային օրվանն ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը պատրաստել է հատուկ առաջարկ ավանդատուների համար: 3 օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ, Բանկի հաճախորդները կարող են ձևակերպել ՀՀ դրամով «Շահավետ» և «Պրոգրես» ավանդներ` 0.5% բարձրացված տոկոսադրույքով: Բացի այդ, տվյալ ժամանակահատվածում գործում են նաև «Աշնանային խնայողություններ» ակցիայի պայմանները, որի շրջանակներում ՀՀ դրամով ավանդների համար նույնպես գործում են մինչև 10% բարձրացրած տոկոսադրույքներ:
«Շահավետ» և «Պրոգրես» ավանդները կարող են ձևակերպել ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք առավելագույնը 730 օր ժամկետով: Ավանդներ ձևակերպելիս Բանկը տրամադրում է հաճախորդներին նվեր՝ VISA կամ MasterCard պլաստիկ քարտ:
Ավանդատուների համար հատուկ առաջարկի պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:
Խնայողությունների միջազգային օրը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 31-ին: Այն պաշտոնական տոն է, ամրագրված է ՄԱԿ-ի դիրեկտիվով 1989 թվականին: 1924 թ.-ին, Միլանում, տեղի ունեցավ խնայողական բանկերի Առաջին միջազգային կոնգրեսը, որին մասնակցեցին բանկերի ներկայացուցիչներ 29 երկրներից: Ի հիշատակ այդ իրադարձությանը հոկտեմբերի 31-ը որոշվեց հռչակել որպես Խնայողությունների միջազգային օր: