Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունն իսկական գլխացավանք է դարձել: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ հերթական անգամ անդրադարձել է այդ ճանապարհի կառուցման աշխատանքներին` ընդգծելով որակյալ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը և ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինիի հետ զրույցում պահանջել իրականացնել անհրաժեշտ քայլեր՝ առաջացած բոլոր խնդիրները վերացնելու համար:

Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ ՀՀ պաշտոնյաները դժգոհում են հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներից. նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել աշխատանքների որակի վերաբերյալ: Կարեն Կարապետյանն էլ երկու անգամ դիտողություն էր արել շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ:

Ու, փաստորեն, խնդիրները շարունակում են մնալ: Ի դեպ, թերթն առիթ ունեցել է գրելու, որ 556 կմ երկարությամբ ավտոճանապարհի վերջնական կառուցումը Հայաստանի համար կարժենա ավելի քան 2 միլիարդ դոլար, չնայած, երբ 2012 թվականին մեկնարկեց այս ծրագիրը, հայտարարվեց, որ Մեղրիից մինչև Բավրա ձգվող մայրուղին կարժենա 962 միլիոն դոլար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս