Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Դավիթ Բեկի պողոտայում բախվել են Volkswagen մակնիշի 35 GL 526 համարանիշի, LADA 35 NL 647 համարանիշի ավտոմեքենաները և «Սանիթեք» ընկերությանը պատկանող 510 AC 61 համարանիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031