«Ես մի հատ անասունի հետ կապ չունեմ». Սամվել Ալեքսանյան
«Լսի, էդ օդից, որ խոսում ես, որդի՞ց ես վեկալե, որ ես էդ ձև գործ եմ անում: Մամուլը ինչ գրում ա, ճի՞շտ ա գրում: Ես էլ հաստատում եմ, որ ես մի հատ անասունի հետ կապ չունեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը` հերքելով շրջանառվող լուրերը, որ ինքը մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր կենդանիներ է արտահանում Հայաստանից, ինչի պատճառով էլ երկրում մսի գինը թանկացել է:
Ս.Ալեքսանյանը չցանկացավ մեկնաբանել շրջանառվող մյուս տեղեկությունը, թե էշեր է գնել` Իրաքում իր գործարանում արտադրած վիսկին հարևան երկրներ տեղափոխելու համար:
«Լավ, հավես չունեմ էլի»,- ասաց պատգամավորն ու հեռացավ: