Բաժիններ՝

Ժիրոնան պերսոնա նոն գրատա է հայտարարել Իսպանիայի թագավորին

Իսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը պերսոնա նոն գրատա է հայտարարվել Կատալոնիայի Ժիրոնա քաղաքում, որտեղ ուժեղ են Կատալոնիայի անկախության կողմնակիցների դիրքերը: Ինչպես հայտնել է Ara տարածաշրջանային թերթը, այդ որոշումը հոկտեմբերի 24-ի երեկոյան ընդունել է Ժիրոնայի քաղաքային խորհուրդը:

Իսպանիայի միապետին քաղաքի համար անցանկալի անձ հայտարարելու առաջարկությանը ձայների մեծամասնությամբ հավանություն է տրվել քաղաքային խորհրդի լիագումար նիստում: Նույն այդ քվեարկությամբ Ժիրոնայում պերսոնա նոն գրատայի կարգավիճակ է ստացել Կատալոնիայում Իսպանիայի կառավարության լիազոր ներկայացուցիչ Էնրիկ Միյոն:

Դրա հետ մեկտեղ Ժիրոնայի քաղաքային խորհուրդը ձայների մեծամասնությամբ հայտարարել է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածի գործողությունը պաշտպանելուց հրաժարվելու վերաբերյալ, որի ուժի մեջ մտնելու մասին ավելի վաղ հայտարարել էր երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս