Բաժիններ՝

Իրաքյան Քրդստանը պատրաստ է սառեցնել հանրաքվեի արդյունքները և երկխոսություն սկսել Բաղդադի հետ

Իրաքյան Քրդստանի իշխանությունները պատրաստ են սառեցնել անկախության հանրաքվեի արդյունքները եւ երկրի Սահմանադրության հիման դրա երկխոսություն սկսել Բաղդադի հետ: Այդ մասին, ինչպես հայտնել է Rudaw-ն, ասված է ինքնավարության կառավարության՝ հոկտեմբերի 25-ին տարածված հայտարարության մեջ։

«Վտանգավոր իրադրությունն ու լարվածությունը, որում հայտնվել են Իրաքն ու Քրդստանը, մեզ բոլորիս ստիպում են պատմական պատասխանատվություն ստանձնել եւ հետագա առաճակատում թույլ չտալ իրաքյան զորքերի եւ փեշմերգայի (քրդական զինված կազմավորումներ) միջեւ»,- նշվում է հայտարարության մեջ:

«Կողմերի դիմակայությունը հաղթանակ չի բերի նրանցից ոչ մեկին, այլ միայն կհանգեցնի երկրի լիակատար ոչնչացման,- ընդգծվում է հաղորդագրության մեջ:- Այդ կապակցությամբ, ելնելով Քրդստանի եւ Իրաքի ժողովրդի առջեւ մեզ դրա դրված պատասխանատվությունից, Բաղդադի կառավարությանը, իրաքյան հասարակայնությանը եւ համաշխարհային հանրակցությանն առաջարկում ենք հետեւյալը՝ անհապաղ դադարեցնել կրակը եւ կասեցնել բոլոր ռազմական գործողությունները, սառեցնել հանրաքվեի արդյունքները, Իրաքի Սահմանադրության հիման վրա բաց երկխոսություն սկսել տարածաշրջանի կառավարության եւ համերկրային իշխանությունների միջեւ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031