Բաժիններ՝

Թրամփը վերսկսել է փախստականների ընդունումն ԱՄՆ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր փախստականների ընդունումը վերսկսելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: Փախստականների ընդունման՝ հոկտեմբերի 24-ին լրացած 120-օրյա արգելքն ուժեղացրեց երկրի անվտանգությունը, ասված է հրամանագրի տեքստում:

«Պետքարտուղարը, ներքին անվտանգության նախարարը եւ ազգային հետախուզության տնօրենը եզրակացություն են տվել առ այն, որ փախստականների ընդունման ծրագրում կատարված բարելավումները միանգամայն համարժեք են այն բանին, որ ապահովեն ԱՄՆ-ի անվտանգությունն ու բարեկեցությունը, ինչպես նաեւ եզրակացություն են տվել, որ պետքարտուղարը եւ նախարարները կարող են վերսկսել այդ ծրագիրը, ընդ որում հատուկ միջոցներ են ձեռնարկվելու առանձին կատեգորիաների փախստականների նկատմամբ, որոնց մուտքը երկիր դեռեւս պոտենցիալ սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը»,-նշվում Է Թրամփի հրամանագրում:

Դրա հետ մեկտեղ, լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում մի շարք երկրներից փախստականների ընտրելիս, որոնք կգործեն 90 օր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031