Բաժիններ՝

Սի Ցզինպինը վերընտրվեց Չինաստանի կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար

Չինաստանի կոմունիստական կուսակցության 19-րդ գումարման Կենտրոնական կոմիտեն հոկտեմբերի 25-ին կայացած իր առաջին լիագումար նիստում Սի Ցզինպինին վերընտրել է ՉԿԿ-ի Կենտկոմի գլխավոր քարտուղար:

Այդ մասին ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել է Պեկինի Ժողովրդական ժողովների տնից, որտեղ կայացել է նիստը: Սի Ցզինպինը նաեւ զբաղեցնում է պետության ղեկավարի՝ ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը: ՉԿԿ-ի Կենտկոմը Սի Ցզինպինին ընտրել է նաեւ ՉԿԿ-ի ԿԿ-ի Ռազմական խորհրդի նախագահ:

Ռազմական խորհուրդը ղեկավարում է Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը, այն իր գործառույթներն իրականացնում է երկրի զինված ուժերի կառավարման պետական մարմնի՝ ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի հետ զուգահեռ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031