Մանրամասներ` Լենինգրադյան փողոցում հնչած կրակոցի դեպքի մասին
Սեպտեմբերի 26-ին հերթական կրակոցն է տեղի ունեցել Երեւանում. կրակոցը հնչել է կրկին գազային ատրճանակից:
Մասնավորապես, ժամը 21։00-ի սահմաններում «Հին թոնրատուն» արագ սննդի կետի տնօրեն 43-ամյա Հրաչյա Առաքելյանը իր աշխատավայրում գազային ատրճանակից մի քանի անգամ կրակոցներ արձակել՝ այս կերպ խախտելով հասարակական կարգը:
Վերջինս հաջորդ օրը Լենինգրադյան փողոցի «Հին թոնրատուն» արագ սննդի կետից բերման է ենթարկվել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասացին, որ Հրաչյա Առաքելյանը բացատրություն է տվել, որից հետո ազատ արձակվել: Դեպքի առթիվ հետաքննություն է կատարվում:
Armlur.am-ին հայտնի է դարձել , որ Հրաչյա Առաքելյանը երգչուհի Լիդուշիկի` Լիդա Առաքելյանի հայրն է: Նա հայտնի է որպես քրեական հեղինակություն` «Ղզղզ» մականունով: