Այվազովսկու՝ Ռուսաստանում հափշտակված «Ծովը» նկարը հանվել է Շվեյցարիայի աճուրդային տան վաճառքից, ինչի մասին հայտնել է ՌԴ-ի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը
Ռուսաստանի Դաշնային խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանդին Կոսաչևը Հայաստանի և Ռուսաստանի ﬕջև համագործակցության լայն դաշտ է տեսնում:
«Կանանց շրջանում դա ավելի պակաս է հանդիպում: Պետք է ասեմ, որ սրտի իշեմիկ հիվանդությունը և սրտամկանի ինֆարկտը երիտասարդացել են: Դա կապված է մի քանի հանգամանքի հետ: Նախ՝ այս փուլում հիվանդության խնդրի առաջ է կանգնում 90-ական թվականների սերունդը, դրանից բացի, երիտասարդների մոտ հաճախացել են դեպքերը, երբ նրանք օգտագործում են թմրանյութեր: Բացառիկ երևույթ չէ 25-30 տարեկան երիտասարդի մոտ սրտամկանի ինֆարկտը, երբ օգտագործում է թմրանյութ»,-ասաց սրտաբանը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Վան Գրիգորյանին:
Անչելոտիի տակտիկայի վերաբերյալ դժգոհություն էին արտահայտել Արիեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին և Մաթս Հումելսը, որոնք ՊՍԺ-ի հետ խաղում մնացել էին փոխարինողների նստարանին, ինչպես նաև՝ Ժերոմ Բոատենգը:
Աﬔրիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է մայիսի 29-ին Թբիլիսիում ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Աֆղան Մուխտարլիի առևանգման և նրան գաղտնի կերպով Բաքվին փոխանցելու դեպքին՝ քննադատելով Ադրբեջանի նախագահի բռնապետական քաղաքականությունը և դրան ﬕջազգային հանրության ոչ պատճաշ արձագանքը:
Միացյալ Նահանգների SpaceX ընկերությունը մտադիր է Մարսի բնակեցման ծրագրին սկսել 2022 թվականին:
Սեպտեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդիպել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անթույլատրելի է համարում «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի լրագրողական գործունեությունը խոչընդոտելը:
Հասկանում եք՝ մի ոտքս Թուրքիայի սահմանին էր, մյուսը՝ Հայաստանի: Ժամանակին մի գիրք էի կարդացել՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ»-ը: Այդ գրքի թուրքերեն թարգմանությունը Դերսիմի տանը կար: Շատ էի ազդվել Առաքելի կերպարից: Նա Խորհրդային Հայաստանի սահմանից նայում էր Արարատին ու հիշում իր տունը. այդ պահին անընդհատ նա էր մտքիս գալիս»,- ասում է Դիլարան՝ սրբելով թրջված աչքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրին, ով Հայաստանում է գտնվում Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինին:
Ծանրաբեռնվածության, սթրեսային իրավիճակների դեպքում այս հորմոնն արտադրվում է մեծ քանակով։ Կանայք, ում արյան մեջ այս հորմոնի մակարդակը բարձր է, չափազանց հոգատար են։
Toyօta մակնիշի մեքենան, Գյումրու Մուսայելյան փողոցում՝ փորձելով շրջանցել դիտահորը, բախվել է մետաղյա կառուցատարրին: Վ
Արթուրն ասել է՝ իշխանափոխություն տեղի կունենա, կկազմավորվի ժամանակավոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ու Հայաստանին՝ Արցախի միավորվելու հանրաքվե: Ըստ Արթուր Վարդանյանի, հակաահաբեկչական կոալիցիայի երկրները հենց առաջին օրը կճանաչեն միացյալ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ Ռուսաստանն ու Իրանը:
Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում «Մի ամռան խրոնիկա» (1961) ֆիլմի ցուցադրությամբ՝ նվիրված անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր Ժան Ռուշի 100-ամյակին:
Այս պահին լարված իրավիճակ է «Զվարթնոց» օդանավակայանում: 168.am-ին Մոսկվա մեկնող օդանավի ուղևորները պատմեցին, որ առավոտյան ժամը 10-ից օդանավակայանում են, իսկ հիմա նրանց ասում են, որ պետք է հեռանան այնտեղից:
ВВС 2 ալիքով հեռարձակվող Պրեմիեր լիգայի շոու ծրագրի ժամանակ, որը վարում է Գարի Լինեկերը, Պեպ Գվարդիոլան կատակով հրաժարվել է պատասխանել վարողի հարցերին՝ հայտարարելով, որ փոքր հասակից վիրավորված է նրանից:
Տարեկան ծրագրի հաստատումից հետո, յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև եռամսակի սկիզբը. արդեն իսկ հաստատված ծրագրից կազմվում են ստուգումների ամսական ծրագրեր, որը հաստատվում է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի կողմից:
Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից մի շարք ապրանքներ սկսեց ներմուծել առավել ցածր գներով, քան նախկինում՝ երրորդ երկրներից: Հանրապետությունում սպառողական գները 2015-2016թթ. պահպանվեցին նույնիսկ ՀՀ ԿԲ կողմից թիրախավորված մակարդակից ցածր:
«Մենք ուրախանում ենք, որ վերջին տարիներին հատկապես եզդուհիների թիվը բուհերում շատացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց եզդիական համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը:
«Բարսելոնայի» պաշտպան Պիկեն հայտնի է նրանով, որ միշտ կողմ է եղել Կատալոնիայի՝ Իսպանիայից անկախանալուն: Ֆուտբոլիստը հերթական անգամ արտահայտվել է այդ մասին Թվիթերի իր էջում՝ կոչ անելով կատալոնացիներին մասնակցել քվեարկությանը հոկտեմբերի 1-ին սպասվող հանրաքվեում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է ռուսական «Ինգոստրախ» ապահովագրական ընկերության գլխավոր տնօրեն Միխայիլ Վոլկովին: Զրուցակիցները քննարկել են ապահովագրական շուկայում տեղի ունեցող զարգացումներին առնչվող հարցեր:
«Ինչքանով ես եմ տեղյակ, ստացվել էր ահազանգ, որ պայթուցիկների փաթեթների օգնությամբ ակցիա էր կազմակերպվելու՝ հանրության ուշադրությունը հրավիրելու այդ խնդրի վրա: Ոտիկանությունը նման դեպքերում պարտավոր է ստուգել, ստուգման միջոցը բերելն ու անձնական զննության ենթարկելն էր: Անձնական զննությամբ ոչինչ չի հայտնաբերվել, այսինքն՝ ահազանգն իրականությանը չի համապատասխանել, ցավոք սրտի, ոչ միշտ է մեզ հնարավոր աղբյուրը բացահայտել, ուստի նման հանգուցալուծում ունեցավ այդ գործը»,- նշեց Ոստիկանության շտաբի պետը:
Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայանալիք գործարար համաժողովը ևս արդյունավետ հարթակ է՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և առարկայական ծրագրերը քննարկելու համար:
Առնվազն 63 ռոհինջա մուսուլմաններ են զոհվել Բենգալական ծոցում նավի խորտակման հետեւանքով. նրանք փորձում էին Մյանմայից հասնել Բանգլադեշ:
Կիրակի՝ հոկտեմբերի 1-ին, 5,3 մլն կատալոնացիներ կկարողանան քվեարկել Իսպանիայից տարածաշրջանի անկախության հանրաքվեում:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023թ. հունիսի 30-ը: Ինչպես հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը, պայմանագրի ստորագրմանը նվիրված մամուլի ասուլիսը տեղի կունենա ուրբաթ, «Սանտյագո Բերնաբեուում»:
Կատալոնիայի անկախության շուրջ հոկտեմբերին 1-ին պլանավորված հանրաքվեն անօրինական է: