Սեպտեմբերի 30-ին, ժամը 05:16-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի վերջնամասում՝ շինհրապարակում, քաղաքացին հայտնվել է իրեն պատկանող ավտոմեքենայի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավագ Աբրահամյանը՝ նախկին վարչապետը, չի ցանկանում գնալ առճակատման, թեկնածու առաջադրել։
32-ամյա կինը ամուսնացած չի եղել, հղիությունը թաքցրել է բոլորից: Կնոջը հիվանդանոց ընդունելուց հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության Բերդի բաժնի աշխատակիցները:
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 02:24-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի և Օրբելի փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Կրակոցների արդյունքում սպանվել էր Գագիկ Մոսինյանը, իսկ Վահագն Աբգարյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց: Հնչած կրակոցները Ալավերդի քաղաքում գործող երկու հանցավոր խմբավորման միջև տարիներ շարունակ լարվածության դրսևորում էր. մի կողմում Վ. Աբգարյանն է, մյուս կողմում՝ նրա հեռավոր ազգական Տարոն Աբգարյանը, որի թիմի անդամներին՝ Ալբերտ Բլբուլյանին և Արմեն Կարադավիդովին, մեղադրանք է առաջադրվել կրակոցների համար. այժմ նրանք գտնվում են հետախուզման մեջ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ֆրանսիայում գտել են մերկ կնոջ պատկերով գծանկար, որն, ինչպես ենթադրում են փորձագետները, կարող Է լինել Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» նկարի Էսքիզը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News-ը: Ածխով արված դիմանկարը հայտնի Է որպես «Մոննա Վաննա» (Monna Vanna):
Այն 1862 թվականից պահվում Է Փարիզի մերձակա Շանտիյիի Կոնդե թանգարանում եւ այդ ամբողջ ժամանակ համարվել Է այլ նկարչի գործ: Սակայն մի շարք փորձաքննություններից հետո, որոնք կատարել են Լուվրի աշխատակիցները, հայտնվեցին հիմքեր կարծելու, որ գծանկարին մասնակից Է եղել նաեւ դա Վինչին ինքը: Լուվրի աշխատակից Բրունիո Մոտինը հաստատել Է, որ «Մոննա Վաննան» նկարվել Է դա Վինչիի կյանքի տարիներին եւ աչքի Է ընկնում շատ բարձր որակով: Սակայն, նրա խոսքով՝ ուրվանկարի մի մասը, ամենայն հավանակնությամբ, պատկանում Է ոչ այդ գեղանկարչի վրձնին, քանի որ արված Է աջ ձեռքով, իսկ դա Վինչին ձախլիկ Է եղել: «Մոնա Լիզայի» կամ «Ջոկոնդայի» լրիվ անվանումն Է «Տիկին Լիզա Ջոկոնդոյի դիմանկարը»: Նկարը դա Վինչին ստեղծել Է 1503 – 1505 թվականներին: Բնորդ Է համարվում Լիզա Գերարդինին՝ Ֆլորենցիայից մետաքսի առեւտրական Ֆրանչեսկո դել Ջոկոնդոյի կինը:
ԱՄՆ-ից մի խումբ կենդանաբանների հաջողվել է Սողոմոնի կղզիներում հայտնաբերել առասպելական հսկա առնետի առաջին իրական հետքերը, որը չափերով կարող է մրցակցել ոչ խոշոր ցեղատեսակների շների ու կատուների հետ:
Ֆրանսիացի լրագրողուհի Ժուդիթ Դյուպորտալը Tinder ծանոթությունների ծառայությունից պահանջել է տրամադրել իրեն վերաբերող բոլոր տվյալները, որոնք կան ընկերության տնօրինության տակ, եւ ի պատասխան 800 էջ ծավալով փաստաթուղթ է ստացել:
Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթն իր Yeezy նոր հավաքածուի ցուցադրության հյուրերին կիսագուլպաներ է ուղարկել սովորական հրավիրագրերի փոխարեն:
Նյու Յորքի աճուրդում ավելի քան 847 հազար դոլարով վաճառել են առաջին խորհրդային արբանյակի թեստային մոդելը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Desire Cruise երկրորդ շրջագայությունը կկայանա 2018 թվականին: Հանրանավն ապրիլի 28-ին կմեկնի Բարսելոնայից և իր ճամփորդությունը մայիսի 5-ին կավարտի Հռոմի մերձակա իտալական քաղաքում:
Ինչպես ասվում է, շաքարը սպիտակ մահ է:
Սիրելիից բաժանումը դժվար փուլ է մարդու կյանքում: Հոգեկան անհանգստությունն ու սթրեսն ուղղակի ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա: Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ, երբ սիրելիի հետ հարաբերություններն ավարտվում են:
Աշխատող մայրերն իրենց երեխաների վրա ավելի դրական ազդեցություն են ունենում: Աշխատող մայրերի երեխաները, եթե թվերի լեզվով խոսենք, 23%-ով ավելի հաջողակ են, քան իրենց այն հասակակիցները, ովքեր դաստիարակվում են տնային տնտեսուհի մայրերի կողմից:
Կանգնած վիճակում կարող եք ավելի շատ ուտել։ Երբ նստած եք, աղիները մի փոքր սեղմում են որովայնը և փոքրացնում դրա ծավալը։ Կանգնած վիճակում տեղի է ունենում հակառակը. ներքին օրգաններն ավելի ազատ դիրք են գրավում, ինչի հետևանքով որովայնում ավելի շատ մթերք կարող է տեղավորվել։ Սա նշանակում է, որ կանգնած վիճակում ուտելու դեպքում կարող եք ավելի շատ մթերք օգտագործել ու ավելորդ կիլոգրամներ կուտակել։
2018 թվականին ՀՀ պետական պարտքի սպասարկմանը կուղղվի 140.5 մլրդ դրամ, որից 62.4 մլրդ դրամը ներքին տոկոսավճարներ են, 78.1 մլրդ դրամը՝ արտաքին։ Այս մասին նշված է 2018 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծում։ Նշենք, որ 2018 թվականի բյուջեի ծախսային մասը 1 տրլն 464.2 մլրդ դրամ է։
«Լեքսուս»-ի վարորդը երթևեկում էր փոխարինված համարանիշերով:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն 24 ֆուտբոլիստների անունները, որոնք հավաքականի կազմում կնախապատրաստվեն առաջիկա հանդիպումներին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը տևական դադարից հետո կրկին միջազգային գորգ կմտնի:
Toyota-ն, Mazda-ն և Denso-ն կստեղծեն ընկերություն՝ այսպես կոչված «մշակման համատեղ կենտրոն», որի մեջ կմտնեն ընտրված ինժեներներ:
Ամերիկացի հեռուստաաստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանի փաստաբանները նամակ են ստացել 2016 թվականի հոկտեմբերին Փարիզում նրա կողոպտման կազմակերպման մեջ կասկածվողից, որում նա ներողություն է խնդրել:
«Հայաստան այցելելու մեր հիմնական նպատակն է փնտրել գաղափարներ, որոնց համար մենք կարող ենք ներդրումներ կատարել: Մենք ուզում ենք օգնել Հայաստանի զբոսաշրջության պետական կոմիտեին՝ զբոսաշրջային Հայաստանը Հնդկաստանում ներկայանալի դարձնելու համար: Ընկերության առաջին քայլը կլինի Զբոսաշրջության պետական կոմիտեին առաջարկել զբոսաշրջությունը Հայաստանում զարգացնելու նպատակով հիմնել գրասենյակներ Հնդկաստանում»,-ասաց հնդիկ գործարարը:
Նեյմարը և Մբապեն դարձել են ՊՍԺ-ի ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Շեմի բարձրացման որևէ խնդիր չենք դնում։ Նույն 60%-ը պահպանվում է, նույնիսկ առաջարկում ենք նախնական տարբերակով՝ 50%-ից բացի, ավելացնել նաև 40% շեմը, որովհետև այն կանոնները, որ մենք նախագծում ենք, միայն այսօրվա համար չպետք է աշխատեն, 10-20 տարի հետո էլ պետք է աշխատեն, համընդհանուր կանոններ են»:
Ավտոբուսում եղել են երեխաներ. նրանք նույնպես հոսպիտալացվել են:
Թայվանում iPhone 8 Plus սմարթֆոնի պայթյուն է գրանցվել սարքի լիցքավորման գործընթացում:
Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի, մշակույթի և սպորտի ոլորտներում ունեցած վաստակի, արդյունավետ աշխատանքի, հայրենիք-սփյուռք կապերի խորացման և ընդլայնման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ գործիչներ, զինված ուժերի և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով, շնորհվել են պատվավոր կոչումներ:
Սեպտեմբերի 29-ին Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եգիպտոսի ներդրումային և միջազգային համագործակցության նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սահար Նասրին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ովքեր Հայաստան են ժամանել միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։
Արցախի ճանաչումը և ներգրավումը ﬕջազգային գործընթացներին կապահովի հանրապետության քաղաքացիների կողﬕց իրենց իրավունքների և ազատությունների լիարժեք իրականացումը, ինչպես նաև թույլ կտա կայունություն ու անվտանգություն պահպանել տարածաշրջանում։