Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը Սերժ Սարգսյանն է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 30-ին շախմատի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի հարսանիքն է, որն ընդամենը օրեր առաջ հերթական հաղթանակը պարգևեց իր համակիրներին։ Նրա ընտրյալը՝ Արիանա Կաոլին, ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։ Հարսանիքը կկայանա «Ռեդիսոն Բլյու» ռեստորանային համալիրում, պսակադրությունը՝ Սաղմոսավանքում։

«Հրապարակ»-ի տեղեկացմամբ՝ նորապսակների քավորը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, հարսանիքին հրավիրված են բազմաթիվ պաշտոնյաներ, հայտնի անձինք։ Ի դեպ, Արոնյանի կինը հարսանիքից առաջ նախաամուսնական խնջույք է կազմակերպել, որի լուսանկարներն արդեն հայտնվել են համացանցում»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930