Ցանցում հայտնվել է «Կարմիր ճնճղուկ» թրիլլերի առաջին պրոմոհոլովակը՝ գլխավոր դերում՝ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի մասնակցությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը տեղափոխվել է «Բեշիկթաշ»-ի երկրորդ թիմ:
Պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու, ինչպես նաև կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված քննչական-դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել են ավտոմեքենա վարելու հմտություններին չտիրապետող քաղաքացուն կաշառքի դիմաց ակնհայտ կեղծ վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքեր:
«Սա արձանագրում է, որ 21-րդ դարում կա մի պետություն, որը Եվրոպայի խորհրդի անդամ է, սակայն որտեղ հիմնական գաղափարախոսությունը ռասիզմն ու հակահայկականությունն է»,-նշեց նա:
«ՀՀԿ-ականներն իրենց վերջին հարցազրույցներում հավասարապես բաժանել են պարտականությունները՝ մի մասը գովում է կառավարությանը, մյուս մասը հայտարարում է, որ Հայաստանի հաջորդ ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը»:
Իրանի օդա-տիեզերական ուժերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը ստեղծել է 10 տոննա կշիռ ունեցող գերհզոր ոչ միջուկային ռումբ:
«Armis Labs» ընկերության մասնագետները հայտնաբերել են նոր համակարգչային վիրուս, որն ի վիճակի է վարակել սմարթֆոններն ու այլ սարքավորումները` միացված Bluetooth-ին:
2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):
Կիսապաշտպան Կայս Ռուիզը հեռացավ «Բարսելոնայի» և պայմանագիր ստորագրեց ՊՍԺ-ի հետ: Ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է 15-ամյա ֆուտբոլիստի հետ կնքած պայմանագրի մասին:
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրման բաժնի պետ Աննա Ծառուկյանի խոսքով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ օզոնի շերտի քայքայմամբ, երբ բարձրանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը, ակտիվություն է նկատվում օնկոլոգիական հիվանդությունների շրջանում:
Դանակահարություն Մասիսում. հայրը միջամտել էր որդու և մի երիտասարդի կռվին:
Եգիպտոսի վերաքննիչ դատարանը հաստատել է նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի նկատմամբ կայացրած դատավճիռը, որով նա ցմահ ազատազրկման էր ենթարկվել Կատարի օգտին լրտեսություն կատարելու համար:
Ադրբեջանի աբսուրդային դիրքորոշումը մի շարք հարցերի առիթ է տալիս, քանի որ այդ երկիրը կորցնում է ադեկվատությունը:
«Բոլոր երկրները 30 տարի շարունակ, միահամուռ ջանքերով գործողություններ են կատարել օզոնային շերտի վերականգնմանն ուղղությամբ: Հայաստանը 1999 թվականից մասնակից է այդ միջազգային գործընթացներին: Այսօր Հայաստանում ընթանում է հիդրոքլորֆտորածխածինների փոխարինման գործընթաց: Դրանք այն նյութերն են, որոնք նպաստում են օզոնի շերտի քայքայմանը»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ սեպտեմբերի 21-ի նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու է Դոնբասի և անվտանգության ոլորտում համագործակցության հարցերը:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքմենստան՝ ներկա գտնվելու Աշգաբատում կայանալիք Ասիական 5-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը, որի հրավերը Հանրապետության Նախագահը ստացել և ընդունել էր Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի՝ ս.թ. օգոստոսի 24-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մասնակցել է «Ալ-Շաբաբ»-ի հերթական խաղին:
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր Հրանտ Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին Ստամբուլում տեղի է ունեցել Դինքի անվան մրցանակի հանձման արարողություն:
Սեպտեմբերի 18-22-ին Ադրբեջանի զինված ուժերը կանցկացնեն վարժանքներ՝ շուրջ 15 հազար զինծառայողի ներգրավմամբ: Զորավարժությանը կներգրավվեն Ադրբեջանի բանակի տարբեր զորատեսակներ:
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը փարիզյան ակումբի յուրաքանչյուր խաղի համար ստանում է մոտ 1 միլիոն դոլար:
վրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի անդամներ, Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Ստեֆան Շեննաքը և Ֆլորին Պրեդան Ադրբեջան կատարած այցի շրջանակներում սեպտեմբերի 15-ին այցելել են «Թուրան» լրատվական գործակալություն:
Փրկարարները 2004 թ. ծնված Լ. Ս.-ին դուրս են բերել վերելակից:
Թուրքիայում դատապարտվող ՌԴ քաղաքացին արդարադատությունից խույս տալու համար փորձել է անօրինական կերպով տեղափոխվել Վրաստանի տարածք:
Սեպտեմբերի 17-21-ին հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Գողացված սննդամթերքի արժեքը չէր անցել 3500 դրամը»: Տուժողը, սակայն, չէր ցանկացել, որպեսզի գյումրեցի զինծառայողը ենթարկվի քրեական պատասխանատվության:
Արդարադատության խորհուրդը ՀՀ նախագահին առաջարկել է դադարեցնել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Վաղինակ Կարլենի Մկրտչյանի լիազորությունները՝ իր դիմումի համաձայն:
Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այս գիշեր ժամանել է Երեւան:
Ոստիկանները բացահայտեցին գողությունը. 2200 դոլարի գողը տանտիրոջ ընկերն էր:
Լոնդոնի մետրոյի ահաբեկչության կապակցությամբ Դովերում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել:
«Ադրբեջանը ոչ այլ ինչ է, քան համակենտրոնացման նոր ճամբար, սա խրականություն է բոլորի նկատմամբ, սա Հոլոքոստի շարունակությունն է, ուրիշ ոչ մի բան: Միջազգային հանրությունը պետք է այդ երևույթները խորությամբ քննարկի և համապատասխան վճիռ կայացնի»: