Բաժիններ՝

Զինվորը մտել էր արցախցու առանձնատուն, գողացել մեկ թթվասեր, 2 հատ հաց, 2 հատ կետչուպ. aravot.am

Aravot.am-ը գրում է. «Արցախցի Հենրիխ Հյուսնունցը ցուցմունք էր տվել, որ հեռախոսը թողել էր տանը եւ փոքր երեխայի հետ գնացել Ստեփանակերտ. «Երբ վերադարձա տուն՝ նկատեցի, որ պայուսակի մեջի բանանը չկա: Հիշեցի, որ հեռախոսը թողել էի տանը ու դա էլ չկար: Նկատեցի՝ տնից տարբեր բաներ են տարել՝ հաց, թթվասեր, պահածո եւ այլն:

Գողացված սննդամթերքի արժեքը չէր անցել 3500 դրամը»: Տուժողը, սակայն, չէր ցանկացել, որպեսզի գյումրեցի զինծառայողը ենթարկվի քրեական պատասխանատվության:

Երկու օր առաջ վերաքննիչ քրեական դատարանը Տիգրան Սահակյանի նախագահությամբ, դատավորներ Ալեքսանդր Ազարյան, Անդրանիկ Մնացականյան կազմով մերժեց մեղադրողի վերաքննիչ բողոքը: Մեղադրողը պահանջել էր 4 տարի ազատազրկում՝ առանց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման: Գյումրեցի Կարեն Գրիգորյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ազատազրկել էր 4 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման եւ նշանակել տուգանք` նվազագույն աշխատավարձի 410-ապատիկի չափով:

Դատարանը վճռել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել եւ սահմանել փորձաշրջան` 2 տարի ժամկետով: Իսկ նշյալ տուգանքի վճարման համար սահմանել էր 1 տարի ժամկետ: Նշեմ, որ Կարեն Գրիգորյանի նկատմամբ ընտրվել էր խափանման միջոց՝ հրամանատարության հսկողությանը հանձնելը:

Պարտադիր ժամկետային զինծառայող Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը 2016 թվականի դեկտեմբերի 13-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: ՊԲ N զորամասի կառավարման ջոկի ռադիոհեռախոսավար, ժամկետային զինծառայողը մեկ տարի առաջ՝ մարտի 29-ին, ժամը 20:00-ի սահմաններում, գնացել է Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում գտնվող Հենրիխ Հյուսնունցի առանձնատուն, ցանկապատի վրայով թռել տան բակ: Եվ քանի որ դուռը բաց էր, մտել է առանձնատուն:

Շարքայինը, որը զղջացել էր կատարվածի համար, եւ ասել էր, թե սոված է եղել, սառնարանից գողացել էր 240 ՀՀ դրամ արժողությամբ մեկ թթվասեր, 500 դրամանոց երկու կետչուպ, մեկ շիշ 1.700 ՀՀ դրամ արժողությամբ հայկական կիսաչոր շամպայն, 130 դրամ արժողությամբ երկու հաց, իսկ սեղանի վրայից էլ 10.000 ՀՀ դրամ արժողությամբ «Նոկիա 225» տեսակի բջջային հեռախոս` 1. 500 ՀՀ դրամ արժողությամբ լիցքավորման սարքով: Ըստ էության նա տուժողին պատճառել էր 14.700 ՀՀ դրամին համարժեք վնաս, որը մեղադրանքի կողմի գնահատմամբ դիտվել է «զգալի չափերի գույքային վնաս»:

Շարքային Կ. Գրիգորյանն ասել էր, թե այդ տուն գնացել է միայն հացի համար: Նա հասցրել էր ծառայել 1-1.5 ամիս: Մեկ այլ զինվորի հետ երեկոյան դուրս են եկել զորամասից. «Ուժեղ անձրեւ էր գալիս: Գնացինք գյուղ: Այնտեղ մի խրճիթ կար, գիշերեցինք դրա մեջ: Խրճիթում մի հաց ու մի քիչ պանիր է եղել: Հաջորդ օրը ման եկանք, մինչ կմթներ, որպեսզի հաց ճարենք: Հետո տեսանք տուժողի տունը. առաջինն այդ տունն ենք տեսել, դրա համար էլ մտանք: Մոտեցանք տանը եւ տեսանք, որ կողպեք է քցած»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս