Բաժիններ՝

Հունվար-օգոտոսին Հայաստանում կատարվել է 376 մլն դոլարի ներդրումային ծրագիր

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2016 թվականի սեպտեմբերի 1-ից 2017 թվականի օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում ընտրված ոլորտներում արձանագրված արդյունքների վերաբերյալ հակիրճ հաշվետվությունը: Ըստ հաշվետվության՝ 2017 թվականի 8 ամիսների արդյունքներով պետական և համայնքային բյուջեյից, վարկային ծրագրերով և մասնավոր հատվածի ֆինանսավորմամբ ներդրումային ծրագրերի կատարողականը կազմել է շուրջ 376 միլիոն դոլար:

2017-ի առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է շուրջ 1.024 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումները՝ 328 մլն. դոլար (2016 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացում համապատասխանաբար 36.6 տոկոս և 26.3 տոկոս):

2017-ի համար գոևրծադիրը կանխատեսել է 834 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, իսկ հաշվետու ժամանակահատվածում կատարողականը կազմել է 45 տոկոս: Հաշվետվության մեջ նշվում է, որ ստեղծվել է «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն, հիմնադրվել է «Հայաստանի ներդրողների ակումբ»-ը, որի միջոցներով մեկնարկել են 2 ծրագրեր՝ շուրջ 250 մլն դոլարի ներդրումով: Մասնավոր հատվածից ստացված ներդրումային ծրագրերից 28-ի համար սահմանվել են մաքսատուրքից ազատման արտոնություններ, 19-ի համար՝ ԱԱՀ հետաձգման արտոնություններ։

Ներդրվել է ներդրումների խթանման և ներդրողների սպասարկման «մեկ պատուհան»-ի սկզբունքով գործող համակարգը: Ներդրումների պաշտպանության և վստահության մակարդակի բարձրացման ուղղությամբ էլ մշակվել է օտարերկրյա ներդրումների մասին նոր օրենքը, ներդրվել է ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) ինստիտուտը, որով կապահովվի օտարերկրյա նոր 5-10 ընկերությունների մուտք և գրանցում Հայաստանում:

Կարդացեք նաև

ՀՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 

 ՈԼՈՐՏ 2017թ-ի կատարողականի կանխատեսում 2017թ-ի 8 ամիսների կատարողական %
Աշխատանք և սոցիալական ոլորտ $4,665,318 $1,800,000 39%
Առողջապահություն $41,792,371 $18,700,000 45%
Արդարադատություն $4,729,252 $2,500,000 53%
Բնապահպանություն $4,126,624 $1,400,000 34%
Գյուղատնտեսություն $101,280,000 $22,614,000 22%
Էներգետիկա և բնական պաշարներ $220,235,708 $155,388,141 71%
Պետական գույքի կառավարում $21,523,370 $582,500 3%
Պետական եկամուտներ $7,795,914 $3,200,000 41%
Քաղաքաշինություն $111,502,646 $31,980,000 29%
Քաղաքացիական ավիացիա $1,000,000 $349,720 35%
Կրթություն և գիտություն $18,958,455 $6,650,000 35%
Մշակույթ $1,762,000 $75,300 4%
Սպորտ և երիտասարդություն $7,135,016 $1,500,000 21%
Տարածքային կառավարում և զարգացում $79,190,679 $45,070,000 57%
Տնտեսական զարգացում և ներդրումներ $88,870,134 $42,069,000 47%
Տրանսպորտ, կապ և ՏՏ $119,535,368 $42,040,000 35%
ԸՆԴԱՄԵՆԸ $834,102,855 $375,918,661 45%

Աղյուսակը ներառում է տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն – մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաև մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Մասնավոր հատվածի կողմից ներկայումս իրականացվող մի շարք ներդրումային ծրագրեր ներառված չեն աղյուսակում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս