
Երևանում քաղաքացին մնացել է վերելակում

Սեպտեմբերի 16-ին, ժամը 13:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 2004 թ. ծնված Լ. Ս.-ին դուրս են բերել վերելակից: