Բաժիններ՝

Հրդեհ Մեծ Պարնի գյուղի տարածքում (լրացված)

Սեպտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին հրդեհը մարվել է: Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ:

***

Սեպտեմբերի 24-ին, ժամը 12:28-ին «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊՈԱԿ-ի Սպիտակի մասնաճյուղի անտառապետից տեղեկություն է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղից դեպի «Թռչկան» տանող ավտոճանապարհին հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել:

***

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի տարածքում կան ծխացող օջախներ, գյուղապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:

Ժամը 13:45-ի դրությամբ Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Թռչկան» կոչվող ջրվեժ տանող ճանապարհին, ծխացող օջախները դուրս են եկել վերահսկումից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 19:55-ին ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս