Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Էրդողանի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այդ մասին հայտնել է ռուսական պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նա չի կոնկրետացրել կայացած զրույցի թեմատիկան:
Միեւնույն ժամանակ «Անադոլու» թուրքական գործակալությունը սեպտեմբերի 25-ին հայտնել է, որ Պուտինը եւ Էրդողանը քննարկել են անկախության հանրաքվեն Իրաքյան Քրդստանում:
Պեսկովն ավելի վաղ հավաստել է, որ այս շաբաթ Անկարա Պուտինի այցը նախապատրաստվում է: Էրդողանն իր հերթին հայտնել Է, որ սեպտեմբերի 28-ին պլանավորում է բանակցություններ անցկացնել ՌԴ նախագահի հետ եւ քննարկել Սիրիայի իրադրությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: