Բաժիններ՝

Պուտինը և Ռոուհանին քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը, նշել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման կարեւորությունը: Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման վերաբերյալ կարծիքների փոխանակման ընթացքում նշվել է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրագործման՝ որպես տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովման կարեւոր գործոնի անհրաժեշտությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում արծարծվել են տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձեւաչափով համագործակցության խնդիրները:

Բացի այդ, նախագահները պայմանավորվել են հետագա շփումների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930