
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան խողովակաշարերի պաշտպանության համատեղ վարժանքներ են անցկացնում

Թբիլիսիում ընթանում են երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ETERNITY 2017 շտաբային վարժանքները: Այդ մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության կայքում։
Թբիլիսիի Վրաստան-ՆԱՏՕ վարժանքների եւ գնահատումների համատեղ կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային վարժանքները ղեկավարում են երեք երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների ներկայացուցիչները: Վարժանքների նպատակը բազմազգ բրիգադային շտաբի ստեղծումն է եւ խողովակաշարերի պաշտպանության ուղղությամբ ռազմավարական համագործակցության բարելավումը:
Վարժանքների սցենարը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարի անվտանգության ապահովումն է: ETERNITY 2017 շտաբային վարժանքները կավարտվեն սեպտեմբերի 29-ին: