Բաժիններ՝

«Լազարյան ճեմարանը չի փակվել և կշարունակի գործել Մոսկվայում». ՌԴ ԿԳ նախարար

Լազարյան ճեմարանը գործում է և չի փակվելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևան։  Նա հավաստիացրեց, որ նման բան չկա և դպրոցը չի օպտիմալացվում։

«Լազարյան ճեմարանը չի օպտիմալացվում ՀՀ ԿԳ նախարարի հետ ձեռք բերված համաձայնության շրջանակում։ Ես հավաստիացնում եմ, որ Լազարյանների դպրոցը գործում է և շարունակելու է գործել։ Հայկական դպրոցները աշխատում են Սանկտ Պետերբուրգում և շարունակելու են աշխատել Մոսկվայում»,- վստահեցրեց ՌԴ ԿԳ նախարարը։

Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտարարել էր, որ Մոսկվայում երկու հայկական դպրոց մեկ տարվա ընթացքում փակվել է, որոնցից մեկը Լազարյան ճեմարանն է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930