
Իրաքի խորհրդարանը հավանություն տվեց Իրաքյան Քրդստանի սահմանների լիակատար փակմանը

Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 25-ին քվեարկել է Իրաքյան Քրդստանում երկրի սահմանում տեղակայված բոլոր հսկիչ անցակետերի փակման օգտին ի պատասխան այդ ինքնավար տարածաշրջանում անկախության հանրաքվեի անցկացման։
Ինչպես հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը, խոսնակ Սալիմ ալ Ջուբուրիի նախագահությամբ կայացած նիստին չեն մասնակցել քրդական խմբակցությունները, որոնք բոյկոտում են երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի նստաշրջանները:
Իրաքյան Քրդստանի տարածքում սեպտեմբերի 25-ին ընթացող հանրահարցման նախաշեմին Իրաքի կառավարությունը ինքնավարության իշխանություններից պահանջել է Բաղդադի հսկողությանը հանձնել սահմանային անցակետերն ու օդանավակայանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: