Տարածաշրջանային իրադարձություններ՝ Հայաստանի շուրջ և «թիկունքում»

Վերջին շրջանում հայ հասարակության շրջանում, մամուլում ամենաքնննարկվող և ակտուալ թեմաներից է հայ-վրացական երկկողմ հարաբերությում առկա իրավիճակը, որը կարծես թե հետևանք է մի շարք տարածաշրջանային իրադարձությունների:

Եթե փորձենք վերլուծել և ըմբռնել առկա իրավիճակը, ապա անզեն աչքով անգամ ակներև կդառնա, որ, գոնե վերջին ժամանակահատվածում, Վրաստանն ակտիվ ներգրավված էր տարածաշրջանային կարևոր իրադրությունների կիզակետում, որտեղ ակնառու էր հակահայկական բացահայտ նոտա, իսկ ավելի կոնկրետ՝ այն կրում էր թուրք-ադրբեջանական ամենաբարձր մակարդակով ներկայացվածություն:

Վրաստանում նախ՝ անցկացվում էր ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպված Agile Spirit-2017-ը, որին, ինչպես հայտնի է, Հայաստանը հրաժարվեց մասնակցել՝ պատճառաբանելով դրա ոչ նպատակահարմար լինելով: Զորավարժությանը մասնակցեց Ադրբեջանը, իսկ վրացական կողմը հայտարարությամբ հանդես եկավ, որը, կարելի է ասել, համահունչ չէր երկկողմ հարաբերությունններին: Վրացական կողմը, միանշանակ, դիվանագիտական դիվիդենտներ կհավաքեր, եթե զորավարժություններից հետո արտահայտեր իր դիրքորոշումը հայկական կողմի բացասական պատասխանի մասով: Իհարկե, Հայաստանն ունի որոշակի պայմանավորվածություններ և պարտավորություններ՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության առումով:

Աներկբա է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, պետք է գիտակցի, թե նախ՝ այնտեղի երկրներն ինչ հարաբերությունների մեջ են Ադրբեջանի հետ, և ակնհայտ է, որին միայն Ռուսաստանը չէ, որ զենք է վաճառում: Պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ոչ բելառուսական, և ոչ էլ ղազախական օդուժը երբեք չի ռմբակոծի, ասենք, որևէ ադրբեջանական բնակավայր՝ ելնելով «դաշնակցային» իր պարտավորություններից:

Կարդացեք նաև

Մյուս կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ Բաքվում` Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որը թվով 6-րդն էր: Այս հանդիպումները սովորական երևույթ են դարձել և, որքան էլ վրաց դիվանագիտական խողովակները փորձում էին հայկական կողմին հասկացնել, որ այն հակահայկական բնույթ չունի, և միայն տարածաշրջանային համագործակցության խորացմանը միտված փոխշահավետ գործակցություն է, այս վերջին հանդիպումը հօդս ցնդեցրեց «առասպելը»: Բանակցությունների ավարտին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ վերջիններս եռակողմ ձևաչափով միասնական են արտահայտվելու Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում և պաշտպանելու են Վրաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Միանշանակ է, որ թուրք նախարարի ասածը բացասական երանգ պարունակող հայտարարություն է Հայաստանի համար, բայց պետք է նշենք, որ Հայաստանն իր հերթին՝ միջազգային հարթակներում դեմ է քվեարկում վրացական առաջարկներին՝ աբխազական և հարավօսական հիմնախնդիրների պարագայում: Ինչևէ, հուսանք, որ թե՛ Երևանում, թե՛ Թբիլիսիում գիտակցում են, որ երկկողմ հարաբերություններում բարիդրացիությունը բխում է երկկողմ շահերից:

Վրաստանը Հայաստանի նման շրջափակված երկրի համար կենսական նշանակություն ունի, քանզի միակ ուղին է, որ ապահովում է կապը Ռուսաստանի հետ և կարևոր տարանցիկ ուղի է՝ դեպի Եվրոպա: Խոսելով Վրաստանի մասին, կարծում եմ, հայտնի է, որ այդ երկրում վրաց-ադրբեջանական ներկայացվածությունը, որքան առարկայական հիմքերի վրա է, ինչն իր հերթին՝ հարուցում է տեղի ազգայնական ուժերի, տարաբնույթ տեսակի բողոքի ալիքները և նպաստում է անգամ ցույցերի անցկացմանը: Այնուամենայնիվ, հայ-վրացական հարաբերությունների կայունությունն առաջին հերթին՝ կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանի խաղաղ գոյակցման տեսանկյունից, և բխում է հենց առաջինը՝ Հայաստանի շահերից:

Բաբկեն Ղազարյան

 

Տեսանյութեր

Լրահոս