Մամիկոնյանց փողոցում տեղի ունեցած վիճաբանության մասնակիցներից երեքը ներկայացել են ոստիկանություն։
«Այժմ բոլորի համար էլ պարզ է, որ հանրաքվեն չի կարող անցկացվել. չկա ընտրական հանձնաժողով, կատալոնական կառավարությունում չկա հատուկ խումբ, որը զբաղվում է հանրաքվեի կազմակերպմամբ, չկան քվեաթերթիկներ, չկան մարդիկ, որոնք աշխատելու են ընտրական տեղամասերում: Դա խելահեղություն է»,- ասել է վարչապետը:
ԱՄՆ-ը «լիովին պատրաստ է» Կորեական թերակղզու շուրջն ստեղծված իրադրության լուծման ռազմական տարբերակին: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 26-ին այս մասին հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյի հետ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
«Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ՝ որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կովալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Մոսկվայում կայանալիք ԲԿՄԱ-ի հետ հանդիպման մասին:
Աշակերտների մոտ ուտելիքից հետո գլխապտույտ, փորացավ ու սրտխառնոց է սկսվել: Նրանց մի մասն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, իսկ մյուսներն էլ հոսպիտալացվել են տուն գնալուց հետո:
1991թ. ծնված Խ. Ք-ն, վարելով իրեն պատկանող «Մերսեդես C-180» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 15 շենքի դիմացի ճանապարհահատվածում դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել մայթեզրին կայանված, նշված քաղաքի բնակիչ 1964թ. ծնված Գ. Գ-ին պատկանող «Մերսեդես Սպրինտեր» ավտոմեքենային և ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ գործողությունների արդյունքում ոչնչացվել են PKK-ին պատկանող զենքի պահեստ, ապաստարաններ և զինամթերք:
Հյուսիսային Կորեան որոշել է, որ այն պաշտոնապես պատերազմում է Միացյալ Նահանգների հետ եւ պատրաստվում է միջազգային օդային տարածքում ոչնչացնել ցանկացած օդանավ:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Արցախի նախկին ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի համար իր չվերանշանակվելը անակնկալ է եղել։ Վերջինս այդ մասին իմացել է կառավարության կազմի հրապարակումից մի քանի օր առաջ միայն:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 00:03-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:
Յուրաքանչյուր ֆուտբոլիստի անհատական վարպետությունն իր դիրքում մեծ ազդեցություն է տալիս խաղի ընթացքի վրա: Մխիթարյանը վարպետ է: Նա շատ լավ խաղաց և կարողացավ իր հնարավորությունները վերածել գոլի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ սեպտեմբերի 27-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Վանաձորի ոստիկանության Տարոնի բաժնի պետ Սերգեյ Ավետիսյանը որոշել է Վանաձորի կենտրոնական փողոցի մայթի գազոնի վրա շաուրմանոց սարքել։ Նա չի ընկրկում անգամ քաղաքացիների բարձրացրած աղմուկից։
«Ժողովուրդ» թերթին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 28-ին կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստում իշխող կուսակցությունը կամփոփի եւ կներկայացնի նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական թեկնածուներին:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 00:59-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Բաբաջանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երկու ավտոմեքենա, կան տուժածներ և արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա եւ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ես պլանավորված չեմ ապրում, տեսնենք, թե ոնց կլինի: Խոսակցություններ են շրջանառվում, թե այս երգից հետո ինձ շքեղ առանձնատուն ու ամենագնաց են նվիրել, բայց դրանք հերյուրանքներ են: Ինչ գնով, որ երգը վաճառել եմ երգիչների վրա, «Մի գնա»-ից հետո որեւէ փոփոխություն չեմ արել, մինչեւ «Մի գնա»-ն ոնց ապրել եմ, այդպես էլ հիմա եմ ապրում:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացի փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթի տեղեկություններով` Սեյրան Սարոյանի 50-ամյակն իր վրա թանկ է նստել` ոչ միայն նյութական, այլեւ «ֆիզիկական» առումով․ նա շատ է պարել (ոտքերը հիվանդ են), շատ է երգել։
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել «Հայբուսակ» համալսարանը: Կասկածներ կան, որ բուհը ոչ օրինական ճանապարհով եւ ոչ օրինական փաստաթղթերի հիման վրա օտարերկրյա քաղաքացիներ է ընդունել:
Օրերս քաղաքական էլիտայի օրրան «Օջախ» ռեստորանում կայացել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանի դստեր հարսանիքը։
ԵԱՏՄ-ում 2018 թվականից այլեւս չեն գործի Հայաստանի համար մի շարք ապրանքատեսակների համար սահմանված մաքսային արտոնությունները: Այսինքն՝ հաջորդ տարվանից երրորդ երկրներից ներկրված շուրջ 759 անուն ապրանքներ կմաքսազերծվեն ԵԱՏՄ-ում գործող միասնական դրույքաչափերով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Ահազանգի հիման վրա իրականացված վերահսկողության արդյունքներով նաև պարզվել է, որ Զարա Ադիյանը «Մանկապարտեզ» էլեկտրոնային հաշվառման համակարգում թույլ է տվել այնպիսի ձևակերպումներ (միջամտություններ), որոնց իրավասությունը չի ունեցել:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 13:07-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում գտնվող Առինջ Մոլ առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դալայ լաման կարծում է, որ կյանքի իմաստը երջանիկ լինելն է, որի պարտադիր պայմաններն են՝ կարեկցանքն ու հոգու խաղաղությունը:
Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում անուն են ընտրել անազատության մեջ ծնված փոքրիկ պանդայի համար. զվարճալի սանիկին կոչել են Սյան Սյան:
Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ Փրեսլի եւ Քայա Հերբերները, դարձել են ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերության ներկայացուցիչները: