Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է արգենտինահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների՝ Հայ բարեգործական ընդհանուր միության Բուենոս Այրեսի մասնաճյուղի ատենապետ Արտուրո Կեդիքյանի գլխավորությամբ:
Թաիլանդի գերագույն դատարանի՝ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործերի հատուկ կոլեգիան երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին մեղավոր է ճանաչել հանցավոր անփութության եւ կոռուպցիայի թողտվության մեջ եւ նրան դատապարտել է հինգ տարվա բանտարկության։
Կատարվում է հետաքննություն:
«ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովը նպատակ ունի աջակցել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը: Այս տարի ֆորումը նվիրված է կիբերանվտանգության ոլորտին:
Մի քանի հրթիռ է սեպտեմբերի 27-ին պայթել Քաբուլի միջազգային օդանավակայանի մերձակայքում:
Այսօր ՀՀ Փաստաբանների Պալատում տեղի են ունենում խմորումներ, որոնք կարելի է բնորոշել որպես փաստաբանական ինստիտուտի ճգնաժամ։ Ամենևին նպատակ չունենալով միջամտել ներքին խնդիրներին՝ հարկ ենք համարում անդրադառնալ փաստաբանության ինստիտուտի կայացման և զարգացման համար խոչընդոտ հանդիսացող գործոններին:
«Սեպտեմբերի 27-ը շատ ծանր օր է, կապված է մեծ ցավի և կորստի հետ»,-այս մասին հերոսների հրապարակում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին:
Այսօր ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կկայանան A, B, C, D խմբերի երկրորդ տուրի հանդիպումները:
Սեպտեմբերի 26-ին, «Դու ինչ ես անում Արցախի համար» ՀՀ սփյուռքի նախարարության նախագծի շրջանակներում Արցախի մի շարք արվեստի ու երաժշտական դպրոցներ համալրվել են երաժշտական գործիքներով:
Իրաքյան Քրդստանի եւ Բաղդադի միջեւ վիճահարույց հարցերը պետք է լուծվեն երկխոսության ճանապարհով՝ միասնական պետության մեջ գոյակցության բանաձեւ մշակելու համար:
«Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։
Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։
Սիրիայի Իդլիբի նահանգում ոչնչացվել են հինգ ազդեցիկ դաշտային հրամանատարներ, որոնք ղեկավարում էին «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման ահաբեկիչներին:
Նախատեսվում է Ազգային ժողովում քննարկել օրենքի նախագիծ, որով պարտադիր զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն կընձեռվի կատարել համապատասխան վճարում և զերծ մնալ քրեական հետապնդումից:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 06:13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու փողոցում՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհարժեշտ է փրկարարների օգնությունը։
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12.10-ին, ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Միչուրինի փողոցից կողոպուտ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1963 թ. ծնված Տիգրան Վ.-ին, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է մի շարք օրենքներ։
ՀԱՊԿ-ն հոկտեմբերին լայնամասշտաբ զորավարժություն է իրականացնելու Հայաստանում՝ Բաղրամյան զորավարժարանում: Պլանավորված է այդ զորավարժությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն դրա մասի, կարծես թե, հնչում է առաջին անգամ: Այսպես թե այնպես, Բաղրամյան վարժարանում հոկտեմբերին անցկացվող զորավարժությունը բավական ուշագրավ է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական դինամիկ գործընթացների ֆոնին:
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15:53-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մառի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Կուբայի արտաքին գործերի նախարար Էդուարդո Ռոդրիգես Պարիլիայի հետ եւ խիստ ձեւով պահանջել էկղզում ապահովել ամերիկացի դիվանագետների անվտանգությունը՝ լսողության կորստի հետ կապված միջադեպերից հետո:
Ալեք Բաղդասարյանը նշանակվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի պատվո ներկայացուցիչը Միացյալ Նահանգներում. այս մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի և Հայ-ամերիկյան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական առևտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալեք Բաղդասարյանի միջև։
Հակոբ Ն.-ի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը չհայտարարված այցով ժամանել են Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ:
Սեպտեմբերի 26-ին ժամը 23:38-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Շուշի քաղաքից «Իսահակի աղբյուր» տանող ավտոճանապարհի 2,5 կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը սեպտեմբերի 28-30-ը ուղեւորություն կկատարի Պեկին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ՉԺՀ այցի նախապատրաստման շրջանակներում:
Մեքսիկայի մայրաքաղաքի արեւելքի Իստապալապայի շրջանի առնվազն 900 հազար բնակիչներ մինչ օրս ջրամատակարարումից օգտվելու հնարավորություն չունեն սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո:
Շուկայի տեսախցիկը ֆիքսել է տաղավարից բջջային հեռախոս գողացողին։
Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին վերաբերող գերավճարները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել են 6.401.2 մլն դրամով՝ 2017թ. սեպտեմբերի 1-ին կազմելով 265,484.7 մլն դրամ: Կրճատումն արձանագրվել է հարկային վարչարության արդյունավետության բարձրացման արդյունքում:
Ուկրաինայի Վիննիցայի մարզի բնակիչները սոցիալական ցանցերում զետեղում են Կալինովկա քաղաքի մերձակայքում բռնկած հրդեհի տեսակադրեր, որն ուղեկցվում է պայթյուններով: