Բաժիններ՝

Սյան Սյան պանդան. արջուկի անունն ընտրել են հարյուր հազարավոր տարբերակներից

Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում անուն են ընտրել անազատության մեջ ծնված փոքրիկ պանդայի համար. զվարճալի սանիկին կոչել են Սյան Սյան: Տեսագրությունը ներկայացնում է, թե ինչ տեսք ունի աշխարհում ամենահազվագյուտ բամբուկակեր արջերի տեսակի ներկայացուցիչը։

Պանդայի համար անունը, որը կարելի է թարգմանել որպես «բույր» կամ «անուշահոտություն», ընտրվել է ավելի քան 320 հազար տարբերակներից եւ հավանություն ստացել Չինաստանի իշխանությունների կողմից:

Սյան Սյանը, որի մոտ արդեն սկսել են հայտնվել ատամները, ծնվել է հունիսի 12-ին: Այժմ փոքրիկ պանդան կշռում է շուրջ վեց կիլոգրամ. դա կրկնակի շատ է, քան երկու ամիս առաջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս