Կովալենկո Շահգալդյանը արտագաղթում է. «Փաստ»

«Փաստ» թերթի աղբյուրները փոխանցում են, որ Կոտայքի նախկին մարզպետ, այնուհետև ՀՀ վարչապետի խորհրդական Կովալենկո Շահգալդյանը առաջիկա ամիսներին արտագաղթելու է Հայաստանից` մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում:

«Այս օրերին նա հիմնականում զբաղված է իր բիզնեսը վերոհիշյալ երկիր տեղափոխելու կամ այնտեղ նոր բիզնես սկսելու գործերով: Աղբյուրի պնդմամբ՝ որոշ ժամանակ անց Գերմանիա կմեկնի նաև Կովալենկոյի որդին՝ Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը:

Ինչո՞ւ հայր ու որդի Շահգալդյանները հեռանկար չեն տեսնում Հայաստանում` չենք կարող ասել: Բայց նրանք իշխանության վերնախավում են և им виднее…»:

Տեսանյութեր

Լրահոս