Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:
Մազերի աճը կարող են դանդաղեցնել մի խումբ գործոններ։ Մազերի աճն արագացնելու համար բազմաթիվ կոսմետիկ միջոցներ են վաճառվում, բայց դրանցից շատերը մեծ քանակով քիմիական նյութեր են պարունակում։ Դրանց պարբերական օգտագործումը կարող է վնասել գլխամաշկը։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետները կորոշվեն առաջիկայում տարածաշրջան Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողներին ասաց, որ այս պահին նախագահների հանդիպման շուրջ հստակություն չկա:
Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ:
Aerosmith ամերիկյան հայտնի ռոք խումբը չեղարկել է իր համերգները Հարավային Ամերիկա շրջագայության շրջանակներում՝ խմբի 69-ամյա ղեկավար Սթիվեն Թայլերի առողջության հետ կապված խնդիրների պատճառով։
Վերջին 10 տարվա ընթացքում Թուրքիայում աղքատության շեմին է հայտնվել համալսարանական դիպլոմ ունեցող 126.150 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haberturk.com» լրատվակայքը:
«Հրաժարվելու համար բազմաթիվ պատճառներ կարող են բերվել, ինքս էլ կարող էի հրաժարվել, քանի որ ցուցակում անձինք կան, որոնց շատ լավ ճանաչում եմ ու բացարձակ նրանց հետ որևէ քայլ չէի անի, բայց քանի որ տեսլականը Ժիրայր Սէֆիլյանինն է, ես որևէ պատասխանատվությունից չեմ հրաժարվում»:
ՀՀ պաշտպանության նախարարը, խոսելով երկկողմ փոխգործակցության ներկայիս մակարդակի մասին նշել է, որ համագործակցության զարգացմանը միտված ծրագրերի իրականացման համար խոչընդոտներ չկան:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել «Սատար Ղարաբաղին» կազմակերպության գործունեությունը Ֆրանսիայում, ինչը կարևոր է նաև Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման տեսանկյունից:
Մարզպետը տեղեկացրել է, որ համաձայն վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանքներ են կատարվել մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ, ինչը, այս փուլում արձանագրված արդյունքներով, կատարվել է 103.9 տոկոսով և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցում է շուրջ 373 միլիոն դրամով:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար:
«Ես կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը կշարունակի իր աշխատանքը, որովհետև ինքը ներկայացրել է շատ լավ նախագիծ, և ինքը կշարունակի այդ նախագիծը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ հաստատելով, որ խոսքը 2018թ. հետոյի մասին է։
«Պարբերաբար քննարկումներ են լինում: Մենք նայում ենք դեպի նոր արտոնությունները, ոչ միայն հարկային: Սակայն մեր միակ նպատակը արտոնությունների տրամադրումը չէ»:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) առաջարկել է երկու տարվա ընթացքում Եվրամիության երկրներում եւս 50 հազար մարդու տեղաբաշխելու նոր սխեմա:
Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված` 24.08.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ է ընդունվել ճանապարհատրանսպորտային պատահարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
«Ես չեմ խոսել կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի մասին, ես խոսել եմ եռանախագահող երկրների նախագահների կողմից արված 5 հայտարարություններում պարունակվող 3 սկզբունքների և 6 տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ՝ մեկ ամբողջություն են ներկայացնում»:
Սեպտեմբերի 27-ին, ժամը 14:04-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի օղակաձև խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը մոտ ժամանակները կարող է նոր պայմանագիր ստորագրել իր ներկայիս ակումբի հետ:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին աբխազներին հավաստիացրել է, որ վրացիները ցանկանում են վերականգնել եղբայրական հարաբերությունները եւ չկրկնել անցյալի սխալները, տեղեկացնում է Sputnik-ը:
Լրագրողներից մեկը Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների նախարար Սըր Ալան Դանքընից հետաքրքրվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ներդրումները խթանելու ուղղությամբ:
Պատճառվող անհարմարության համար նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
«Մենք ակնկալում ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և նաև Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն լուծելու առկա հարցերը»,- նշեց Է. Նալբանդյանը:
Իրաքյան Քրդստանի իշխանությունները համապատասխան կերպով կհակազդեն Բաղդադի այն գործողություններին, որոնք նա ձեռնարկում է տարածաշրջանի նկատմամբ անկախության հանրաքվեից հետո:
«Նյու Յորքում նախարարները, եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների հանդիպման և եռանախագահների՝ տարածաշրջան այցելության մասին: Եռանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին, իրենք գալու են՝ նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը: Միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչ առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը»:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ աշխարհի գավաթակիր:
«ArteLaguna» մրցանակը միջազգային ազատ թեմայով արվեստի մրցույթ է, որը նպատակ ունի զարգացնել ժամանակակից արվեստը: Մրցույթը համաշխարհային արվեստի ոլորտում առանձնանում է իր համագործակցությունների և արտիստներին ընձեռած հնարավորությունների աճող թվով: Այն ճանաչված է աշխարհում որպես արտիստների կարիերայի ծաղկման իրական հարթակ:
Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին խոսել է Թուրքիայի կողմից Հաբուրի սահմանային անցակետը փակելու հնարավորության մասին՝ հայտնելով, որ դա կվնասի երկու կողմի ժողովրդին:
Պուերտո Ռիկո կղզում մոլեգնած «Մարիա» փոթորիկը շարքից չի հանել, բայց վնասել է «Արեսիբո» աստղադիտակի 305-մետրանոց ռադիոափսեն, ինչն սպառնալիքի տակ է դրել դրա գոյությունը եւ հետագա աշխատանքը:
Իրաքի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) սեպտեմբերի 28-ին հավանություն է տվել Քրիքուկի նահանգ իրաքյան զորքեր ուղարկելուն, որը գտնվում էքրդական զինված կազմավորման՝ «փեշմերգայի» հսկողության ներքո: