Սինդի Քրոուֆորդի երեխաները ցուցադրելու են շվեյցարական ժամացույցներ
Ամերիկացի գերմոդել Սինդի Քրոուֆորդի երեխաները՝ Փրեսլի եւ Քայա Հերբերները, դարձել են ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերության ներկայացուցիչները: Այդ մասին հայտնել է բրենդի ներկայացուցիչը:
Ողջույնի պաշտոնական արարողությունը սեպտեմբերի 29-ին կկայանա Omega Her Time փարիզյան ցուցահանդեսի բացմանը, որտեղ որդին ու դուստրը բեմում հանդես կգան իրենց մոր հետ միասին:
Օգոստոսին հաղորդվել էր, որ Omega-ն Seamaster Aqua Terra հավաքածուն թարմացրել է այս շարքի առաջին ժամացույցների թողարկման 15-ամյակի առթիվ: Գովազդային արշավին մասնակցել է բրիտանացի դերասան Էդի Ռեդմեյնը, որը «Դանիացի աղջիկը» ֆիլմում մարմնավորել է աշխարհում առաջին տրանսգենդերին՝ Լիլի Էլբեին:
Ժամացույցներ արտադրող Omega շվեյցարական ընկերությունը հիմնվել է 1848 թվականին Լա Շո դե Ֆոնում Լուի Բրանդտի կողմից: 1965 թվականին Omega Speedmaster ժամացույցը NASA-ն ընտրել էր «Ապոլլոն» ծրագրի համար, 1969 թվականին ամերիկացի աստղանավորդ Բազ Օլդրինի ձեռքին այն եղել է Լուսնի վրա, իսկ խորհրդային տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովն այն կրել է ուղեծրում 1975 թվականին «Սոյուզ» եւ «Ապոլլոն» տիեզերանավերի կցման ժամանակ: